o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաքվում մորը դանակահարած 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հոգեբուժարան

08.09.2019 10:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Բաքվում մորը դանակահարած 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հոգեբուժարան

Բաքվի դատարանում ավարտվել է 21-ամյա Վագիֆ Ռուստամովի գործի հետաքննությունը, որը ցանկացել էր սպանել սեփական մորը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տղան նախ փորձել է ինքնասպանություն գործել: Երբ մայրը փորձել է խանգարել նրան, նա դանակով մի քանի հարված է հասցրել մորը:

Ով է ոստիկանի վրա մահացու կրակոց արձակած 16-ամյա երիտասարդը. Լուսանկար

Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Ռուստամովը, որը դանակով հարվածել էր նաև իր ոտքին: Վագիֆը կալանավորվել էր: Դատարանում նա ասել է, որ շուրջ մեկ տարի ինչ-որ ձայներ է լսում, որոնք իրեն մղում են ինքնասպանության:

Ռուստամովը հայտարարել է, թե չի հիշում, ինչպես է հարվածել մորը: Դատարանը որոշել է տղային ուղարկել հոգեբուժարան: Նշվում է, որ մինչ միջադեպը Ռուստամովը սովորել է Ստամբուլի պոլիտեխնիկական ինստիտուտում: Նրա մոր կարծիքով` տղայի հոգեկան շեղման պատճառը շատ սովորելն է:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА