o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիայի թագավորն իր որդուն էներգետիկայի նախարար է նշանակել

08.09.2019 19:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայի թագավորն իր որդուն էներգետիկայի նախարար է նշանակել

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը երկրի էներգետիկայի նոր նախարար է նշանակել, գրում է The Guardian-ը՝ Al-Arabiya հեռուստաալիքին հղումով։

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին մեղադրում են նրանում, որ նա պաշտոն է ստացել «անկողնու» միջոցով

Հեռուստաալիքի տվյալներով՝ թագավորական հրամանագրով գերատեսչությունը գլխավորող Խալեդ բին Աբդուլ Ազիզ ալ Ֆալեհն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նրան փոխարինել է միապետի որդին՝ արքայազն Աբդուլ Ազիզ բեն Սալմանը, որը 2005-ից մինչև 2017 թվականը զբաղեցրել է նավթի նախարարի օգնականի պաշտոնը։

Սալման թագավորի չորրորդ որդին՝ Աբդուլ Ազիզը, մինչ էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում նշանակվելը զբաղեցնում էր էներգետիկայի հարցերով պետնախարարի պաշտոնը։

Օգոստոսի 30-ին Սաուդյան Արաբիայում հայտարարվել էր արդյունաբերության և հանքային ռեսուրսների նոր նախարարության ստեղծման մասին։ Ավելի վաղ այդ ճյուղերը կառավարվում էին էներգետիկայի, արդյունաբերության և ռեսուրսների նախարարության կողմից՝ Ալ Ֆալեհի կողմից: Այդ գերատեսչության ղեկավար է նշանակվել Բանդար Ալ-Հուրեյեֆը:

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА