o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահական ինքնաթիռի նախկին օդաչուն պատմել է Պուտինի հետ թռչելիս տեղի ունեցած արտակարգ միջադեպի և վայրէջքի մասին

08.09.2019 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նախագահական ինքնաթիռի նախկին օդաչուն պատմել է Պուտինի հետ թռչելիս տեղի ունեցած արտակարգ միջադեպի և վայրէջքի մասին

Նախագահական ինքնաթիռի նախկին հրամանատար, Ռուսաստանի Դաշնության առաջին դեմքերի անձնական օդաչու Վլադիմիր Ֆեդորուշկինը НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հեռուստածրագրի եթերում պատմել է օդանավում տեղի ունեցած արտակարգ դիպվածի մասին:

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, ուր նախագահ Վլադիմիր Պուտինը շտապում էր հանդիպման:

«Եղանակը Մոսկվայում և Պետերբուրգում շատ վատն էր ինքնաթիռ վարելու համար, անդադար քամի էր, այն էլ ուժեղ քամի: Իսկ մենք օդ ենք բարձրանում: Եվ 5-6 մետր բարձրության վրա հայտնվում ենք տուրբուլենտության գոտում»,- մեկնաբանել է Ֆեդորուշկինը:

Ինչպես օդաչուն նշել է, դա իր 40 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում տեղի ունեցած ամենաբարդ դեպքն էր:

Նրա խոսքով՝ ամբողջովին խափանվել է ավտոպիլոտ համակարգը, ղեկանիվի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին: «9000 մետր բարձրություններում մեզ այնպես էր թափ տալիս, որ եթե ամրագոտիներն գցած չլինեինք, հաստատ գլխով առաստաղին կհարվածեինք»,- հավելել է մասնագետը:

Վայրէջքից հետո Պուտինն օդաչուին կանչել է և հարցրել, թե դա ինչ էր: «Մի քիչ զրուցեցինք այդ թեմայով նրա հետ: Իհարկե հաճելի չէր: Գծից դուրս գալու հավանականությունը 90 տոկոս էր, բայց մենք գլուխ հանեցինք»,- եզարփակել է Ֆեդորուշկինը:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА