o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

《Վիտամիցի» Գրիգի և Սոնայի ուրախ հարսանիքը, պարուհու հարսի զգեստն ու քավորի բարդ ընտրությունը

08.09.2019 23:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
《Վիտամիցի» Գրիգի և Սոնայի ուրախ հարսանիքը, պարուհու հարսի զգեստն ու քավորի բարդ ընտրությունը

 

«Վիտամին» ակումբից հայտնի Գրիգն ու պարուհի Սոնա Եսայանը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քիչ առաջ իրար հավերժ սիրելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու խոստացան տեր և հնազանդ լինել միմյանց:

Ավագանու նախկին անդամը իր ներքնազգեստները կարգին Հայկոյին նվիրելու մասին. տեսանյութ

Tert.am Life-ը ներկա է եղել զույգի հարսանիքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Գրիգն ու Սոնան զերծ էին մնացել հայկական ավանդական հարսանեկան երթուղուց, ամեն բան կազմակերպել էին այնպես, որպեսզի չհոգնեն վազքից և վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը: Փոքր-ինչ լարված, բայց իրեն բնորոշ հումորներով Գրիգը եկեղեցու բակում սպասում էր հարսնացուին։ Բակում հանդիպեցին ու միասին գնացին դեպի խորան:

 Եկեղեցու ընտրությունը զույգի համար պատահական չէր, երկար չեն մտածել: «Մեզ համար դեռ տարիներ առաջ որոշված էր, որ ամուսնանալու ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Խորհուրդն այն է, որ մենք միշտ այդ եկեղեցի էինք գնում: Շատ ենք սիրում այդ եկեղեցին»,- ասաց Սոնան:

Զույգը պսակադրվեց Women’s club-ի ռեժիսոր Գևորգ Ենոքյանի քավորությամբ: Քավորի ընտրությանը նորապսակները մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

«Քավորի ընտրությունը շատ կարևոր է, դա շատ մեծ խորհուրդ ունի: Շատ երկար ենք մտածել, հարսանիքից 4 օր առաջ ենք որոշել, թե ով պետք է լինի մեր քավորը: Խնդիրն այն չէր, որ տարբերակները շատ էին, չէինք կողմնորոշվում, ուղղակի շատ ենք մտածել: Մեր քավորը մեզ շատ հարազատ մարդ է՝ Գրիգի 10 տարվա ընկերը, որը հիմա արդեն իմ ընկերն էլ է՝ ռեժիսոր Գևորգ Ենոքյանը: Նաև շատ լավ ընտանիք ունի»,- պատմեց Սոնան: Պարուհու հարսնաքույրն իր մորաքրոջ աղջիկն  է, Գրիգի ազաբը՝ Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

Հարսի զգեստը Սոնան փորձել է կարել սեղմ ժամկետներում: «Զգեստի հետ կապված այնպիսի ֆանտազիաներ ունեի, որ ամիսներ էին պետք դրանք իրականացնելու համար: Իմ գրաֆիկն ինձ այդպիսի ճոխություն թույլ չէր տա: Հարսանիքիս նախօրեին էլ աշխատել եմ և չէի կարող հարսի զգեստին այդքան երկար ժամանակ տրամադրել: Ընտրեցի զգեստ, որը և՛ մոտ էր իմ պատկերացումներին, և՛ հնարավոր էր արագ կարել: Իմ մտքերն ամբողջացրեց դիզայներ Դիանա Շատվերյանը: Միասին շատ գեղեցիկ զգեստ ստացանք»,- ասաց հարսնացուն:

Օրը վայելու, որևէ լարվածություն չունենալու ցանկությունը զույգին ստիպել է նաև հրաժարվել նաև հարսի պարից, զույգի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել: Նրանք որոշել են, որ հարսանիքի ժամանակ կլինի իրենց նախընտրած երաժշտությունը, որի հնչյունների ներքո հյուրերը լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան: Դե իսկ հյուրերը, Սոնայի խոսքով, իրենց մտերիմ մարդիկ են, որոնք կարող են զույգին հավասար ուրախանալ այս առիթով:

«Մեր ընկերները մտածում էին, որ շատ կրեատիվ շոու պետք է լինի, տարբերվող հարսի պար, զույգի պար, սակայն մենք ոչինչ չենք անելու: Գրեթե ամեն օր առիթ է լինում շփվելու հարսիկների, փեսաների հետ, իմ աշխատանքային փորձից հասկացել եմ, որ նրանք այնքան են լարվում, որ չեն հասցնում վայելել օրը: Ինձ համար ռելաքս կլինի, եթե ես ունենամ շատ թեթև, հանգիստ հարսանիք»,- որոշումը մեկնաբանեց Սոնան:

Մեղրամսի ծրագրեր զույգը դեռ չունի, քանի որ երկուսն էլ աշխատանքային խիտ գրաֆիկ ունեն: Սոնան ծիծաղելով նշեց, որ հարսանիքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ինքն էլ, Գրիգն էլ աշխատանքի կգնան, իսկ թե մեղրամսի երբ կմեկնեն, կորոշի աշխատանքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА