o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1

09.09.2019 12:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով, ինչպես նաև երկրի՝ արտարժույթով բանկային ավանդների վարկանիշի փոփոխությամբ B2- ից մինչև B1: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին: Բացի այդ, Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessments)՝ b3 մակարդակում:

Ինչպես նշում է գործակալությունը վարկունակության բազային գնահատականի հաստատումը պայմանավորված է ՎՏԲ-Հայաստան Բանկի իրացվելիության բավարար մակարդակով և «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ մայր բանկի կողմից աջակցության մեծ հավանականությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА