o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅԴ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՏՂԱՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ՓԱՓՈՒԿ ԱԹՈՌՆԵՐԻՆ ԵՆ ԲԱԶՄԵԼ»

10.09.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅԴ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՏՂԱՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ԻՐԵՆՑ ՓԱՓՈՒԿ ԱԹՈՌՆԵՐԻՆ ԵՆ ԲԱԶՄԵԼ»

Նախորդ շաբաթ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկում է եղել, որի ընթացքում քառօրյա պատերազմի հետ կապված հնչեցվել է անթույլատրելի միտք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից: «Պարոն նախարարն ասաց, որ 50 հոգի եղել են հաշմանդամ, եւ 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»,- հայտարարեց Ա.ՄուրադյանըԻհարկե, հետաքրքիր հարց է նաեւ, թե այդ ինչո՞ւ է պարոն Մուրադյանը մեկ տարի սպասում ու նոր պատմում այդ մասին. այս հարցի հետ կապված կարելի է հետաքրքիր եզրակացությունների հանգել: Բայց դա ամենեւին էլ չի փոխում նախարարի հայտարարության, մեղմ ասած, անընդունելի լինելը:

Ավելի քան 300 մարզիկ մասնակցել է կապիտան Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշամրցաշարին

 

«Եթե նախարարն իրեն նման արտահայտություն է թույլ տվել, իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնել»

«Իրավունքի» հետ զրույցում քառօրյա պատերազմում նահատակված հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` ՀԱՄԵՍՏ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, անդրադառնալով Թորոսյանի այդ հայտարարությանը, խորը ցավով ասաց.

Ես այդ գրառումը կարդալուց հետո տեղս չեմ գտնում: Ահավոր վիրավորական էր ինձ համար: Ես խորապես ցավ եմ ապրում, որ մեր պետական այրերը նման կերպ հերիք չի մտածում են, մի հատ էլ արտահայտվում են մեր քառօրյայի մասնակից, հաշմանդամ տղաների մասին: Ո՞նց կարող է նախարարը նման կերպ արտահայտվել մեր տղաների մասին, նման նախարարը իրավունք չունի իր պաշտոնին մնալ եւ առողջապահության ոլորտ ղեկավարելՈ՛չ նախարարը, ո՛չ էլ ինչ բարձրաստիճան պաշտոնյա ուզում է լինի, իրավունք չունի չհարգել զոհված եւ հաշմանդամ դարձած մեր հերոս տղաներին: Կամ այդ նախարարը գոնե գիտի՞, թե քանի վիրավոր է ապաքինվել այդ կենտրոնում, որ նման արտահայտություններ է իրեն թույլ տալիսԱռհասարակ, այսօր հայրենիքի պաշտպանության համար զոհված, առողջությունները կորցրած տղաներին որեւէ մեկը առաջնային տեղ չի տալիս: Մոռանում են, որ էսօր հենց այդ հաշմանդամ տղաների շնորհիվ է, որ իրենց փափուկ աթոռներին են բազմել, ու որոշ պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս նման ավել-պակաս արտահայտություններ: Կամ ինչո՞ւ են մտածում, որ հաշմանդամ տղաները պետք է իրենց ողջ կյանքում հաշմանդամ մնան, ինչքա՞ն տղաներ են այդ վերականգնողական կենտրոնի շնորհիվ ոտքի կանգնել, ինչի՞ չեն գնահատում այդ ամենը: Նորից եմ ասում. եթե նախարարն իրեն նման արտահայտություն է թույլ տվել, իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնել:

«Չեմ վիճարկում վճիռները».Արմենակ Դավթյան

 

«Մտածում են՝ դե զոհվել, գնացել են...»

Տիկին Համեստ, սեպտեմբերի 15-ից գործում է «Արմենակ Ուրֆանյանի անվան» հիմնադրամը: Որեւէ օլիգարխ կամ մեծահարուստ նվիրատվություն արե՞լ է հիմնադրամին, հաշվի առնելով, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին պաշտոնյաների եւ օլիգարխների կանանց կոչ էր արել՝ իրենց զարդերի մի մասը նվիրել հիմնադրամին, եթե մի փոքր կասկած ունեն, որ անօրինական է ձեռքբերված:

Այսօր քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

- Բացարձակ: Ինչ էլ մինչ այս եղել է, եղել է դրսի մարդկանց շնորհիվ: Հայաստանում ապրող որեւէ օլիգարխ, որեւէ մեծահարուստ մի լումա անգամ չի նվիրաբերել մեր հիմնադրամին: Ես արդեն չեմ էլ զարմանում. եթե այսօր առողջապահության նախարարն է իրեն նման արտահայտություն թույլ տալիս, էլ մնացածներին շատ հետաքրքի՞ր են զոհվածներն ու նրանց ընտանիքները: Մտածում են՝ դե զոհվել, գնացել են...

​​​​​​​«Անասելի ցավ…». երգչուհի Մաշա Մնջոյանը՝ ցմահ դատապարտյալ հորեղբոր մահվան մասին

Հիմա ի՞նչ, գնանք առաջնագծի տղաներին ասենք՝ էսպիսի բան են ասում մերօրյա պաշտոնյաները: Սա ուղղակի ամոթ է, խայտառակություն:

 

«Չենք հավատում, որ դա ինչ-որ հոգեկան շեղվածի ծիսակատարություն է եղել»

Սրբապղծության եւս մեկ պատմության վերջերս ականատես դարձանք: Եռաբլուրում պղծել էին քառօրյա պատերազմի մասնակից տղաների շիրմաքարերը: Հետո իրավապահները ասացին, որ իբրեւ թե դա արել է հոգեկան խանգարումներ ունեցող մի կին, ով ինչ-որ ծիսակարգ էր անում: Ի վերջո, ո՞ւր է հասել այդ գործը, Դուք առիթ ունեցե՞լ եք տեսնելու եւ անձամբ հետաքրքրվելու այդ կնոջից, թե ինչ ծիսակարգ էր անում զոհված հերոսների շիրիմների վրա, եթե իրականում նա է մեղավորը:

Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում

- Ինչպես ոստիկանությունն է ասում՝ հոգեկան խանգարված կինը, պարզվում է, պղծել է ոչ միայն քառօրյա պատերազմի մեր հերոս տղաների, այլ նաեւ Եռաբլուրում թաղված գրեթե բոլորի շիրմաքարերը: Ես չեմ հավատում, որ հոգեկան շեղված կինը ի վիճակի լինի այդ մասշտաբներով ինչ-որ ծիսակարգ կատարել: Հետո մի բան էլ կա. ոստիկանությունը ասում է՝ արյան հետ խառնված մոմով է այդ ծիսակարգը արել: Բայց երբ ձեռքով շոշափում ենք, կարծես թե յուղի նման ինչ-որ բան լինի, անհասկանալի է, թե ինչ: Ասում են՝ տվել են փորձաքննության, հիմա սպասում ենք: Բայց մենք չենք հավատում, որ դա ինչ-որ մի կնոջ` այն էլ հոգեկան շեղվածի ծիսակատարություն է եղել: Այստեղ հաստատ մի լուրջ խնդիր կա, որ պետք է ու պարտավոր են բացահայտել: Մենք այդ մասին գրել ենք նաեւ մեզանից վերցրած բացատրություններումԱյդ կնոջ հետ մեզ չեն թողել առերեսվել՝ պատճառաբանելով, որ հերթական անգամ մեզ վատ ենք զգալու: Իրավապահները մեզ խոստացան եւ հավատացրին, որ բազմակողմանի քննություն են տանելու, հուսանք էդպես կլինի: Որովհետեւ դա մի հոգու արած բան չի, եւ մենք պահանջում ենք բոլոր մեղավորներին գտնել եւ պատժել:

Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից Գլինկա փողոցն ընկած հատվածը

- Տիկին Համեստ, ապրիլի սկզբին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թալանել էին Ձեր քրոջ որդու մեքենան: Հետաքրքիր է, այդ գործը բացահայտվա՞ծ է:

- Ո՛չ: Ասում են՝ դժվար բացահայտվող գործ է: Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչի՞ համար են աշխատում ոստիկանները, որ ո՛չ շիրմաքարերը պղծելու գործն են նորմալ բացահայտում եւ իրական մեղավորներին մեզ ցույց տալիս, ո՛չ էլ՝ մեքենայի գողությունը:

Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА