o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈ-2020-Ի ՈՒՂԵԳՐԻ ՇԱՆՍԵՐ ԴԵՌ ՈՒՆԻ

10.09.2019 22:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈ-2020-Ի ՈՒՂԵԳՐԻ ՇԱՆՍԵՐ ԴԵՌ ՈՒՆԻ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ տոնած հաղթանակով (4:2) շատ կարեւոր միավորներ վաստակեց: Նաեւ գեղեցիկ ու վստահ խաղ ցուցադրեց՝ իսկական մարզական տոն պարգեւելով երկրպագուներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

«Մենք այստեղ ուրիշ ոչ մի բանի համար չենք խաղում, կարեւորը մեզ հավատան»,- հանդիպումից հետո ասաց Արամ Հայրապետյանը: Կամո Հովհաննիսյանն իր հերթին նշեց. «Սխալներ եղան, բայց լավ պահերն ավելի շատ էին, այդ պատճառով էլ հաղթեցինք»: «Այսօր մենք արժանի էինք հաղթանակի»,- ասաց Արտակ Գրիգորյանը: «Բոլորս շատ ուրախ ենք: Արժանի հաղթանակ տարանք»,- նշեց Գեւորգ Ղազարյանը: «Շատ լավ տպավորություններ ունենք: Շատ լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը: Գոլ խփեցինք, բաց թողեցինք, բայց կրկին կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ եւ Հայաստանին հաղթանակ պարգեւել»,- ամփոփեց Սարգիս Ադամյանը:

Ռոնալդուն ներողություն կխնդրի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից

Մեր ֆուտբոլիստների այս ոգեւորությունը իմաստ ունի: Բանն այն է, որ Իտալիային պարտվելուց հետո գրեթե վերացան հույսերը, որ մեր հավաքականը կկարողանա Եվրո-2020-ի ուղեգրի շանսեր ունենալ: Բայց ահա դրան հաջորդած հաղթանակից հետո պատկերն այլ է: Եվրո 2020-ի որակավորման փուլում եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր են տալիս 1-ին եւ 2-րդ տեղերը: Այս հաղթանակով Հայաստանը միավորների քանակը հասցրեց 9-ի, ու մեր թիմը ընտրական J խմբում 3-րդն է՝ 3 միավորով զիջելով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆինլանդիային: Խմբի միանձնյա առաջատար Իտալիան 6-րդ խաղում 6-րդ հաղթանակը տարավ, եւ վերջինը հենց ֆինների նկատմամբ (2:1): Հենց դա էլ հնարավորություն է տալիս մեր թիմին՝ մնալ ուղեգրի համար պայքարումԲանն այն է, որ մեր թիմին դեռ մնում է հետեւյալ խաղերը: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ 15-ի կարեւոր հանդիպումը կանցկացնի Ֆինլանդիայի հետ: Նոյեմբերի 15-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Հունաստանին: Վերջին տուրի շրջանակներում էլ՝ նոյեմբերի 18-ին, կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին: Իսկ ահա ֆինները նախ պետք է հակառակորդի դաշտում մրցեն Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ, որին պետք է միայն հաղթանակ, եւ ծանր խաղ է լինելու: Ու դրանից հետո Ֆինլանդիա-Հայաստան խաղն է: Դրան էլ կհաջորդի Ֆինլանդիա-Լիխտենշտեյն հանդիպումը, որը հավանաբար կավարտվի ֆինների օգտին: Վերջին հանդիպումը հույների հետ է՝ նրանց դաշտում, որը եւս ֆինների համար բարդ խաղ է լինելու: Այսինքն, հենց Ֆինլանդիա-Հայաստան խաղն էլ կարող է դառնալ վճռականը՝ խմբում երկրորդ տեղի համար պայքարում: Ու թեեւ մեր հավաքականն առաջին խաղը տանուլ է տվել 0:2 հաշվով, երկրորդ հանդիպմանը շատ ավելի լուրջ մրցակցության բոլոր շանսերը կարծես թե ունի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

6 տուրերից հետո J խումբն ունի հետեւյալ տեսքը.

1. Իտալիա                          18 միավոր

2. Ֆինլանդիա                    12 միավոր

3.Հայաստան                       9 միավոր

4. Բոսնիա եւ Հերց.             7 միավոր

5. Հունաստան                     5 միավոր

6. Լիխտենշտեյն                  1 միավոր

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА