o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ եւ դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին»

11.09.2019 02:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ եւ դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին»

«Որպես զինակից ընկեր, իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով այսօր քաղաքական հետապնդման է ենթարկվում իշխանության կողմից», - այս մասին նշում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ մանրամասնում. «Սա իրականում առանց «իզմերի», ազգայինը մերժող իշխանության մեսիջն է ուղղված այն ուժերին, որոնց աջակցությամբ կարողացան խաբել ժողովրդին՝ զավթելով իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը այն պետական գործիչն է, ով կանգնած է եղել ազատամարտի եւ պետականաշինության ակունքներում, քաղաքական հետապնդման ենթարկելով նրան, դասալիքների իշխանությունը փաստում է, որ պայքարի է դուրս եկել մեր պետականության դեմ, պայքարի է դուրս եկել Արցախյան ազատամարտի եւ հաղթանակի գաղափարի դեմ»:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

Եզրափակելով խոսքը՝ Գ. Գեւորգյանը շեշտել է. «Մեր երկրի եւ պետականության, Արցախի համար ճակատագրական օրեր ենք ապրում, կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ եւ դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին»:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА