o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԸՆԹԱՑՔ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ

11.09.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ԸՆԹԱՑՔ ԿՈՒՆԵՆԱ  ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ

Կառավարական աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` իշխանական վերնախավում կամաց-կամաց հաշտվում են այն բանի հետ, որ Քոչարյանը հայտվելու է ազատության մեջ: Այսինքն` բավական է Քոչարյանի գործով առաջին իսկ նիստը գումարվի, որ դատավորը քննության առնի ՍԴ որոշումն ու դրական վճիռ կայացնի: Ընդ որում, վերին էշելոններում գիտակցում են, որ այս հարցով դատավորի վրա ճնշումներն անիմաստ են: ՍԴ որոշման չկատարումը ենթադրում է քրեական պատասխանատվություն, այսինքն` դատավորը վերին հրահանգների դեպքում կգերադասի մինչեւ իսկ պաշտոնից ազատվելը, քան` այդ հրահանգներին ընդառաջ գնալն ու գլխին քրգործ կախելը: Իսկ դատավորի հրաժարականը կդառնա այն հերթական հիմնավորումը, որ նա ճնշման տակ է, իսկ Քոչարյանի գործը ոտքից գլուխ քաղաքական է: Ուստիեւ, ըստ աղբյուրի` այս իրավիճակի հետ հաշտվելով հանդերձ, իշխանական շրջանակները կարող են գնալ այս ուղղությամբ: Կփորձեն հասնել նրան, որ դատավորը հնարավորինս երկար ձգձգի եւ գործով նիստի մեկնարկ չհայտարարի: Իհարկե, չի կարելի հավերժ ձգձգել: Բայց մի 10 օր հնարավոր է: Իսկ 10 օրից, երբ Փաշինյանը կմնեկնի ԱՄՆ, հարցը, ըստ ամենայնի, կլուծվի: Եվ վերադառնալով Փաշինյանն արդեն կփորձի այսպես դեմքը փրկել. «Մի քանի օր ոտքս երկրից քաշեցի, այս նախկին իշխանությունների մնացորդ դատարանները վերցրին ու Քոչարյանին բաց թողեցին: Հիմա տեսեք` ինչպես եմ անցումային արդարադատություն անելու»: Մի քանի օր այսպես վերեւներում կգոռգոռան, հետո մի այլ սուր թեմա կբացվի, եւ բոլորի ուշադրությունն արդեն կֆիքսվի այդ ուղղությամբ:

Պեսկովը մեկնաբանել է Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА