o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք սրացմանը դեմ ենք». Արման Աբովյան

11.09.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մենք սրացմանը դեմ ենք». Արման Աբովյան

Ամուլսարից պատասխանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մասնավորապես նշելով, որ խնդրի վերաբերյալ կառավարության ղեկավարի հայտարարությունը հետեւյալն էր` բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները «Լիդիանի» առաջ: Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ «Լիդիանի» փաստաթղթերը թերի են եւ ոչ պրոֆեսիոնալ: Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարեւանությամբ ունենալու մետաղական հանք: Իսկ Ամուլսարի համար պայքարողները պնդում են` Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը` ավելի ամրանալու են ու թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ տեսակետը:

Արման Սարգսյանի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Հստակ արդեն իսկ մեր դիրքորոշումը արտահայտված է` պետք է լինի հանրային կոնսեսուս: Մինչեւ չլինի հանրային կոնսենսուս, անթույլատրելի է որոշակի սրացման գնալ:

Պարոն Աբովյան, ԲՀԿ-ն ասում էր, որ Ամուլսարի հարցում լինելու է ժողովրդի կողքին: Հիմա ի՞նչ եք անելու, դուրս եք գալու փողոց ու պայքարե՞ք ժողովրդի հետ:

Եվս մեկ անգամ կրկնում եմ` յուրաքանչյուր դեպքում` մեր դիրքորոշումը հետեւյալն է` չպետք է թույլ տանք սրացման: Մենք սրացմանը դեմ ենք եւ ոչ թե ժողովրդի կողքին ենք, այլ ժողովրդի մի մասն ենք: Սա է ամենակարեւորը:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Բայց ինչպե՞ս եք կանխելու սրացումը, երբ վարչապետը հստակ ասում է, որ «Լիդիանին» մերժելու իրավական հիմքեր չկան, իսկ ժողովուրդն այս հարցում չի նահանջում:

Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Մեր դիրքորոշումը չի փոխվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА