o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.09.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, բոլորս քահ-քահ ծիծաղել ենք, երբ հայտնի գրանտասեր Դանիել Իոաննիսյանը ցանկություն էր հայտնել Պուտինին Քոչարյանի հետ նույն բանտախցում փակելու: Բայց ինչքան էլ զարմանալի լինի, այդ երիտասարդի օրինակին, ճիշտ է, ավելի բարեկիրթ տարբերակով հետեւեց բավականին փորձառու մի պաշտոնյա` փոխոստիկանապետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես հայտարարեց հետեւյալը. «ԵԱՏՄ անդամ պետություններից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում կարող են տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այսինքն` եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականները ճանաչվեցին եւ դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»: Զարմանալի է, մի՞թե նրան թվում է, որ դրանով ռուսներին «համարժեք» պատասխան է տալիս: Ախր, այդ որոշումից միակ տուժողները լինելու են ռուսական անձնագիր ունեցող հայերը, գումարած դրան` Մոսկվայում էլ առիթ կլինի հերթական անգամ ոչ բարեկամական տրամադրվելու:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա շատ պինդ բռնվեք, որպեսզի աթոռից չընկնեք: Մայրաքաղաքի ծաղրածու քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ոչ ավել-ոչ պակաս հայտարարել է, որ աղբահանության խնդիրը լուծված է. «Ես թույլ չեմ տա, որպեսզի Երեւանն այսուհետ աղբահանության խնդիրների հետ բախվի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ հետագայում ով էլ լինի քաղաքապետ, այս խնդիրը չլինի: Մոտակա ամիսներին կտրուկ լավացում է լինելու, իսկ վերջնական լուծման համար ժամանակ է պետք: Խնդիրը խորքային է: Մենք համալիր ենք լուծելու հարցը: Մենք արդեն սկսել ենք աղբի տեսակավորումը»: Հիմա այդ կլոունի՞ն հավատանք, թե մեր աչքի տեսած աղբակույտերին, որոնք գնալով նմանվում են աղբասարերի... Ախր, եթե Հայկոյի փոխարեն քաղաքապետի աթոռին զետեղված լիներ անգամ Արշակ Սադոյանի ասած «պոլի փետը», էլի գոնե մի քիչ շանս կլիներ հավատալու, որ աղբահանության հարցը լուծվում է: Բայց այս դեպքում մնում է միայն հեգնախառն ծիծաղել...

ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆՆ էլ Ամուլսարի հարցով Նիկոլի վերաբերյալ հնչեցրել է զարմանք եւ զայրույթ հարուցող բացահայտում` Ամուլսարի հանքի շահագործման որոշումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է դեռեւս անցած տարվա նոյեմբերին` Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման արդյունքում. «Այս հանդիպմանը կայացել է նոր գործարք` արդեն Նոր Հայաստանի պայմաններով... Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո եւ հետագա բոլոր գործողությունները ֆարս էին` հիմնավորելու իր այս որոշումը: «Էլարդ»-ի զեկույցը, կասկածելի հանգամանքներում ծախսված 400.000$-ը, հարուցված քրեական գործը, քննչական խմբի ղեկավարի եւ ծառայության պետի տեղեկալի պաշտոնանկումը ոչ մի առնչություն չունեին Ամուլսարի հանքի շահագործման հետ, քանի որ, կրկնում եմ, հանքը շահագործելու որոշումը կայացված էր դեռեւս անցած տարի»: Այսինքն` գրեթե մի ամբողջ տարի Նիկոլը, որոշած լինելով հանդերձ, որ հանքը շահագործվելու է, հանրության աչքերին թոզ էր փչում` դերասանություն անելով, իբր դեմ է հանքին: Ինչ ասես, Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» Նիկոլի համեմատ գլուխը պատով է տվել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА