o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՆԵՑՅԱՆԸ

11.09.2019 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՆԵՑՅԱՆԸ

Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։

«Հրապարակ». Ամերիկայում ի՞նչ օրակարգ ունի Փաշինյանը

Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА