o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՆ ԵՆ ԱՅՆ ՀՈՒՅՍԵՐԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՏՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ»

11.09.2019 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՍԻՆ ԵՆ ԱՅՆ ՀՈՒՅՍԵՐԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՏՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԻ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆՈՎ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշման, Դատախազության հայտնի արձագանքի, ինչպես նաեւ՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցն անդրադառնալով հարցին, թե արդյոք Դատախազության հայտարարությունը որպես իշխանական զսպաշապիկ չի՞ դառնա դատավորների համար, ասաց.

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

 

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄ ԱՌԱՋ ԿԱՏԱՐԻ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ»

Զարմանալի է, սակայն դատախազության հայտարարությունը ճիշտ այն մասին էր, ինչը ՍԴ-ն ասում էր, որ անել չի թույլատրվում` նախագահին կալանավորել: Այսինքն, դատախազությունը փորձեց ապացուցել, որ կա ինչ-որ կառուցակարգ, եւ կա ինչ-որ օրեսդրության հատված, որը թույլ է տալիս որոշել` նախագահի այս կամ այն գործողությունը իր լիազորությունների՞ց է բխել, թե՝ ոչ: Ուստիեւ, այդ հայտարարությունն ինքին աբսուրդ էր: Ինչ վերաբերում է նրան, որ դա փորձում  են որպես զսպաշապիկ օգտագործել դատավորների համար, ապա պետք է ասեմ, որ դատարանների վրա ճնշման գործելաոճը որդեգրված է վերջին մեկ տարում: Եվ մենք տեսնում ենք, թե դրա ինչ բիրտ ձեւեր կան: Ի դեպ, գիտեք, որ այսօր լրանում է տխրահռչակ գաղտնալսումների մեկ տարին, եւ կարծում եմ՝ իսկական ժամանակն է դրա մասին հիշելու: Դատախազության հայտարարությունից, կոպիտ ասած, հետեւյալ տպավորությունը ստացա` ինչ ուզում եք` Դուք որոշեք, միեւնույնն է, պետք է կալանավորված մնա: Այս տեսանկյունից, իհարկե ճիշտ եք, դա որոշակի ազդակ էր դատավորին, բայց հույս ունեմ, որ մեր ակնկալիքները կիրականան, եւ արդարությունը կվերականգնվի: Գիտեք, որ 12-ին նշանակված է դատական նիստ, բայց ՍԴ որոշման համատեքստում նախագահ Քոչարյանի ամեն ժամը կալանավորման մեջ ապօրինի է: Հետեւաբար մենք պահանջում ենք, որ դատավորը ժամ առաջ նիստ նշանակի եւ կատարի ՍԴ որոշումը: Ոչ միայն ազատ արձակի նախագահ Քոչարյանին, այլ նաեւ դադարեցնի քրեական հետապնդումը՝ ճիշտ ըստ ՍԴ որոշման տրամաբանության:

«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

- Ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից անձամբ երկրորդ նախագահը:

- Փաստաբանները մանրամասն պարզաբանել են նախագահին որոշման էությունը, թեեւ ասեմ Ձեզ, որ առանց այդ էլ, այն բավականին պարզ է գրված: Այսինքն ասել, որ պետք է անպայման մասնագետը բացատրի, իմ կարծիքով, այդքան էլ այդպես չէ: Ամեն դեպքում, այդ պարզաբանումները տրվել են, եւ իհարկե՝ նախագահն էլ ակնկալում է, որ արդար որոշում կկայացվի:

«ԱՅՍՕՐ ԿԱՆ ԲՏՌ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

 

«ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԵՎ ԴԱ ՓԱՍՏ Է»

Եթե ՍԴ-ի որոշումը ի կատար ածվի, եւ երկրորդ նախագահն ազատ արձակվի, որոնք են լինելու պարոն Քոչարյանի քայլերը քաղաքականության մեջ:

- Նախագահը շատ պարզ եւ առարկայական այդ մասին խոսել է: Ասել է, որ աշնանը ընդդիմության շրջանում կոնսոլիդացիոն գործընթացներ են ընթանալու, բայց դրանք չեն լինելու մեկ անձի շուրջ, այլ ստեղծվելու են ձգողականության բազմաթիվ կենտրոններ, եւ այդ կենտրոններից մեկն էլ ինքն է լինելու: Ես կարծում եմ` սա բացարձրակ, լիարժեք նկարագրություն է այն ամենի, ինչով նախագահը զբաղվելու է: Այսինքն, եթե համարենք, որ իր շուրջ ձեւավորվելու է այդ կենտրոններից մեկը, ապա կենտրոնի ամրապնդման, զարգացման, ընդլայնման աշխատանքներով է զբաղվելու, որն իհարկե քաղաքական գործունեություն է, եթե ընդհանուր համատեքստում վերցնենք: Երկրորդ նախագահն անազատության մեջ էլ է քաղաքականության մեջ, բայց ազատությունից հետո, հասկանալի է, ավելի ակտիվ քաղաքական գործունեություն կծավալի: Եվ ուղղակի սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանն ազատվելուց հետո պետք է գնա տուն եւ զբաղվի բոլորովին այլ բանով: Նախագահ Քոչարյանի տեղը քաղաքականության մեջ է, եւ դա փաստ է:

«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

 

«ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ, ԴԱ ԱՆՎԻՃԵԼԻ Է»

Պարոն Սողոմոնյան, հետաքրքիր է Ձեր տեսակետը` որպես քաղաքագետ: Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում:

- Մենք ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակ, ինչը, ի դեպ, կանխատեսելի էր, եւ ինձ համար գոնե զարմանալի չէ: Մենք Հայաստանում հայտնի իրադարձությունների արդյունքում ձեռք ենք բերել ծայրահեղ պոպուլիստական իշխանություն: Բնական է, որ այդ իշխանությունը բազմաթիվ խոստումներ է շռայլել, եւ հիմա էլ դրանք կատարելու ժամանակն է եկել, ինչը իշխանությունն ի զորու չէ անել: Իսկ ի զորու չէ, որովհետեւ պարզապես ապիկար է: Իշխանությունները պարզապես չեն կարողանում ծրագրեր նախանշել եւ դրանք իրականացնել: Իշխանությունները չեն կարողանում համագործակցություն սկսել ներդրողների հետ, դա ակնհայտ է, մենք գրեթե չունենք խոշոր ներդրող: Իշխանությունները շատ աղոտ պատկերացումներ ունեն տնտեսության մասին, բայց ելնելով այս հեղափոխական մեծամտությունից, պարզապես չեն ներգրավում մասնագետների, իսկ ճանաչված մասնագետներ մենք շատ ունենք: Իշխանությունները չեն ուզում խոստովանել, որ այն ծրագիրը, որ իրենք հռչակել էին, այն է՝ կոռուպցիա չկա, եւ երկիրը զարգանում է, պարզապես կեղծիք է: Որովհետեւ ինչքան էլ դու նվազեցնես կոռուպցիան (իսկ որ իրոք նվազեցնում են, դեռ մեծ հարց է), այն միեւնույնն է, չի կարող բացարձակ վերանալ, եւ մենք պետք է դեռ քննարկենք` այս իշխանության օրոք կոռուպցիոն ի՞նչ դրսեւորումներ կան, ինչպիսիք` չկան: Կոռուպցիայի դադարեցումն էլ բավարար չէ երկիր տնտեսության զարգացման համար: Սա էլ աքսիոմ է, որը նոր իշխանությունները չեն ընդունում: Առաջին անգամ նրանք դեմ առ դեմ հանդիպել են պետական անհրաժեշտության եւ մարդկանց ցանկություններին հակառակվելու խնդրին` ի դեմս Ամուլսարի: Արտաքին քաղաքական հարաբերություններում եւս, որտեղ տնտեսական բաղադրիչը նշանակալի էր, կրկին առանձնապես հաջողություններ չեն գրանցել: Ռուս քաղաքագետներից մեկն իմ տպավորությամբ փայլուն ձեւակերպում ունի, թե ինչ է պոպուլիզմըԱսում է` պոպուլիզմը դա հետաձգված պրոբլեմների քաղաքականությունն է: Հիմա այդ հետաձգված պրոբլեմների կարգավորման ժամանակն է եկել, բայց իշխանությունը չունի ո՛չ դրա գործիքները, ո՛չ հնարավորությունները եւ ո՛չ էլ դրա, պարզ լեզվով ասած, շնորհքըՀետեւաբար մենք հիմա գալիս ենք մի շրջանի, որտեղ քաղաքական գործընթացները գնալու են իշխանության անօգնականությունը բացահայտելու, սխալները մերկացնելու ճանապարհով: Եվ, պարզ է, սա բերելու է ընդդիմադիր տարբեր կենտրոնների, շարժումների ձեւավորմանը: Իմ տպավորությամբ, եթե այս գործելաոճը չփոխի իշխանությունը, ապա քաղաքական իմաստով երկար ճանապարհ նրան չի մնացել: Պատահական չէ, որ այսօր տարբեր, անգամ իրար բացառող ուժեր խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին: Պատահական չէ, որ այսօր իրար բացառող քաղաքական ուժեր եւ գործիչներ ամենասուր քննադատության են ենթարկում վարչապետ Փաշինյանին՝ նույն գործողությունների համար: Այսինքն պարզ է, որ հանրության, առնվազն՝ էլիտայի ստվար զանգվածի համար այս իշխանության գործողությունները անընդունելի են: Ես չգիտեմ՝ աշունն ավելի թեժ կլինի թե՝ գարունը, բայց որ իշխանությանը դժվար ժամանակներ են սպասվում, դա անվիճելի է:

«Փաշինյանը 3 անգամ սխալ թույլ տվեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ». Վ. Լեպեխին

 

ՀՀ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպիսի՞ն  են ՀՀ-ՌԴ հարաբերությունները:

- Տեսեք, միջին պաշտոնական մակարդակի վրա ասվում է, որ ամեն ինչ նորմալ է: Ես կարծում եմ, որ դա շատ բնական երեւույթ է, որովհետեւ մեր երկու պետությունները այնպիսի դաշինքի մեջ են (ի նկատի ունեմ ռազմավարական տասնամյակներ տեւող հարաբերությունները), որ մենք իրավունք չունենք ուղղակի ասել, որ գիտեք, մեր հարաբերություններում խնդիրներ կան: Բայց այն, որ այդ հարաբերությունները այդպես էլ դուրս չեկան պատշաճ մակարդակի, դա էլ է փաստ: Ես չեմ հիշում դեպք, որ քննարկիվի՝ Հայաստանում կայանալիք  գագագաթնաժողովին ՌԴ ղեկավարը գալո՞ւ է, թե՝ ոչ. նման քննարկումներն անտեղի կլինեին անցած բոլոր երեսուն տարիներին: Ես չեմ հիշում այսպիսի դրսեւորումներ, ինչպես, օրինակ, Շիշկինի պատմությունն է, ես չեմ հիշում, որ ՌԴ-ն չարտահանձնի այստեղ հետախուզման մեջ գտնվող անձին, եւ դրանով իսկ ըստ էության հաստատի, որ ՀՀ-ում կան քաղաքական հետապնդումներ, ու մարդուն չեն արտահանձնում՝ այդ հետապնդումներից պաշտպանելու համար: Կան այսպիսի բազմաթիվ դեպքեր, որոնք ցուցիչն են այն բանի, որ մեզ մոտ ամեն ինչ այնքան էլ չավ չէ: Սա շատ անհանգստացնող երեւույթ է: Եվ ես կարծում եմ, որ եթե պետության այլ գործերում հանրությունը  չի կարող խառնվել, որովհետեւ գործիքները չունի, ապա կոնկրետ դեպքում ե՛ւ քաղաքական էլիտան, ե՛ւ հանրությունը պետք է որոշակի ջանքեր ներդնի, որպեսզի հանկարծ հայ-ռուսական հարաբերությունների այս ընթացքը չփոխակերպվի անլուծելի խնդիրների: Ի դեպ, այս հարցի շրջանակներում կցանկանայի ընդգծել Լազարեւյան ակումբի դերը, որը, այսպես ասած, լավ օրից չէ, որ փորձում է դերակատարություն ստանձնել եւ որոշակի մերձեցում ապահովել երկու երկրների հասարակական, քաղաքական, վերլուծական շրջանակների միջեւ: Այդ բացը կար, եւ դրա համար էր, որ մենք մեր գործընկերների հետ միասին որոշեցինք հիմնադրել այդ ակումբը եւ որոշակի գործունեություն ծավալելԻ դեպ, ըստ ամենայնի, հոկտեմբերին Լազարեւյան ակումբն իր հերթական  նիստը կգումարի, վայրը դեռ չենք որոշել: Կփորձենք մենք էլ որոշակի օգտակար օղակ լինել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Իշխանությունները, ցավոք, դա լավ չեն կարողանում:

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի». Էլինար Վարդանյան

 

«ԵԿԵԼ Է ՄԱՐԴ, ՈՎ ՀՈԳԵՊԵՍ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԿԱՊՎԱԾ ՉԷ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻՆ»

Անդրադառնանք նաեւ արցախյան հարցին. վարչապետը վերջերս միջազգային պարբերականներից մեկի հետ զրույցում ասել է, որ ՀՀ եւ ԱՀ իշխանությունների միջեւ կա որոշակի անհամաձայնություն: Ի՞նչ է դա նշանաակում:

- Ամենահզոր, գերսնուցող ուժը, որ մենք ունեցել ենք այս տարիներին, դա այն չքննարկվող միասնությունն էր, որը կար ՀՀ-ի եւ ԱՀ-ի քաղաքական էլիտաների միջեւ: Հիմա եկել է մարդ, ով հոգեպես որեւէ կերպ կապված չէ արցախյան խնդրին: Մարդ, ով կարող է Արցախում կանգնել եւ ասել, որ ինքը առաջնագծում է. բոլորը գիտեն, որ այդպես չէ, բայց ինքը կարողանում է այդքանը ասել: Եվ ինքը, տրվելով պոպուլիզմի րոպեական պոռթկումներին, կարող է հայտարարություններ անել, որոնք լուրջ վնաս են հասցնում ՀՀ-ԱՀ միասնությանը, որը միշտ անսասան է եղել: Չհաշված տեր-պետրոսյանական կառավարման տարիների մի շրջան, երբ մոտավորապես նման մի իրավիճակ էր ստեղծվել. պատմությունն այդ տեսանկյունից կրկնվում էԱյնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունը միանձնյա եւ մեկ մարդու քմահաճույքներից բխող որոշումներ է կայացնում, նման խնդիրներ լինելու են: Որովհետեւ մենք արդեն տեսել ենք, որ Փաշինյանը բավականին պրիմիտիվ պատկերացումներ ունի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի պետական իշխանությունը ՀՀ-ում: Հիմա ինքը ուզում է այս ազդեցությունը, այսպես ասած, արտահանել Արցախ, ինչը լավ բանի չի բերելու: Սակայն ես հուսով եմ, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան ունի բավարար տոկունություն եւ կամք՝ այս արտահանմանը դիմակայելու համար:

«Համոզված եմ` մյուս տարի մենք կապրենք առանց Փաշինյանի» (Տեսանյութ)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА