o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏՈ ՏՂԱ՛ ՋԱՆ, ԸՆԿԵ՛Ր ՋԱՆ, ԴՈՒ ԷՍՕՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ, ՎԱՂԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ»

11.09.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՏՈ ՏՂԱ՛ ՋԱՆ, ԸՆԿԵ՛Ր ՋԱՆ, ԴՈՒ ԷՍՕՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ, ՎԱՂԸ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ»

«ԱԺ-ում այսօր կան մարդիկ, որոնց համար տասը հազար դրամը մեծ բան է եղել: Սակայն հիմա ասում են՝ տասը հազար դրամը ինչ է, որ գյուղացու համար բեռ լինի: Այսօր հազար դրամն էլ է գյուղացու համար բեռ, այսօր տասը հազար դրամով գյուղացին կարող է այնքան ալյուր գնել, որ իր մեկ ամսվա հացի խնդիրը լուծի: Էս ո՞ւր ենք հասել, էդ ովքե՞ր են նման բան ասողները: Կրկնում եմ, էնտեղ մարդ կար, որ ժամանակին կարող է տաս հազար դրամի հետ նկարվեր, էսօր շուռ ա գալիս, ասում` տասը հազար դրամը ի՞նչ փող է որ գյուղացու համար: Ամոթ է, մարդ ձանձրանում է այս մթնոլորտից»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով խորհրդարանային ընդդիմության կողմից առաջարկվող «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ իշխանական պատգամավորների պիտակավորումներին, ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` հավելելով.

«Որքան էլ ճչան, թե «հնին վերադարձ չի լինելու», ակնհայտ է, որ ժամանակն այլեւս «նախագծի» օգտին չի աշխատում»

 

«ԻՐԵՆՔ ՄԻԱՅՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԸՆՆԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ»

Երբ տեսնում ես, որ ժողովրդի շահերից բխող նախագծերն անգամ չեն ուզում քննարկել, էլի ի՞նչ ասես: Բայց ի հեճուկս ոմանց, մենք ո՛չ ընկրկելու ենք, ո՛չ էլ՝ ընկճվելու: Մեր խմբակցությունը հաստատակամ է ժողովրդի դատին հանձնած իր ծրագիրը հետեւողականորեն կատարելու հարցում: Ինչքան մերժվենք, այդքան ավելի շատ նախագիծ ենք ներկայացնելու: Թող բարի լինեն՝ իրենք էլ նախագծեր ներկայացնեն: Իրենք միայն պիտակավորում են ըննդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծերը` չանելով ոչինչ, կամ շատ քիչ բան: Այնտեղ մարդ կա, որ ասում է` աշխատողին հարկադրաբար դիմում գրելու համար պատասխանատվության կանչելու նախագծիը հանեք, դրա փոխարեն «Քրեական օրենսգրքում» ավելացնենք հոդված` քվեարկության վրա ազդելու համար պատասխանատվություն ենթարկելու հոդվածը: Այն դեպքում, երբ կա կամքի, ազատ ընտրությամբ քվեարկելու, դրան դեմ գնալու մասին հոդվածը: Այսինքն` մարդիկ օրենքները չեն կարդում եւ ելնում են տեղից՝ պարզապես ընդգծվելու, ծառայություն մատուցելու համար: Ամոթ է, մի հատ գնացեք, օրենքները կարդացեք, նոր եկեք բանավեճի:

«Թավշյա իշխանափոխության» էջը թերթելու համար անհրաժեշտ է հստակ ուղեքարտեզ». քաղաքագետ

- Պարոն Պետրոսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թունյանը ասել է, որ ԲՀԿ-ի նախագիծը չար է...

- Ինձ մինչեւ հիմա չար մի քանի բան է հայտնի: Օրինակ, մինչեւ հիմա շատ տարածված է չար երազ, չար չգիտեմ ինչ արտահայտությունները: Նախագծի չարը ո՞րն է, իրենց նախագծերն էլ երեւի հեզաճկուն են, պաթոսախեղդ, լիրիկակա՞ն, հիմա ես է՞լ սկսեմ պիտակավորել: Ի՞նչ է նշանակում՝ չար նախագիծ, չնայած կարող է, չէ որ հիմա մենք չար երազի մեջ ենք ապրում: Մեկուկես տարի առաջ մենք չէինք պատկերացնում, թե ինչ չար երազի մեջ ենք հայտնվելու, երբ օրենսդիր գործունեությունը գնդակահարվում է, ըննդիմության ոչ մի արժեքավոր գաղափար գրեթե չի կարեւորվում: Իսկ երբ խոսեցնում ես, ասում են՝ մենք մեծամասնություն ենք: Տո տղա՛ ջան, ընկե՛ր ջան, դու էսօր մեծամասնություն ես, վաղը փոքրամասնություն ես լինելու: Էսօր մեծամասնություն ես, ձայնդ տաք տեղից է գալիս, բայց մոռանում եք, որ վաղը պատասխան պետք է տաք ժողովրդի առաջ՝ օրենսդիր եւ գործադիր գործունեության համար: Իսկ այն, որ այսօր որեւէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել պատմության եւ ժողովրդի առաջ, դա Պետրոսյան Գեւորգը չպիտի ասի, դա հավերժ ճշմարտություն էԵվ ես մտավախություն ունեմ, որ եթե այս տեմպերով իշխանությունը շարունակի, արժանանալու նախորդ իշխանության բախտին, որ ժողովուրդը հաջորդ հերթական կամ գուցե եւ արտահերթ ընտրություններում ուրիշին ձայն է տալու հենց միայն նրա համար, որ իրենց ձայն չտա:

«Չեն կարողանալու մեզ մանիպուլացնել». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

 

«ԱԺ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆ Է»

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ փաստացի Ամուսլարի շահագործման դադարեցման իրավական հիմքեր չկան: Եվ հորդորեց ապաշրջափակել Ամուլսարը: Սա միանշանակ հանդիպել է ժողովրդի ընդվզմանը: Չե՞ք կարծում, որ իշխանությունը ժամանակից շուտ մսխեց իր վստահության քվեն:

- Երբ օրենսդիր գործունեությունը ուղղակի ստորադասվում է գործադիրի կամքին, այդպես էլ պետք է լինի: Ես ուզում եմ հիշել՝ ե՞րբ է եղել այս ԱԺ-ում, երբ կառավարությունից բացասական եզրակացություն ստացած նախագիծ գա ԱԺ եւ գոնե դրվի քննարկման: Այսինքն` ստացվում է, որ ԱԺ-ն կառավարության կցորդն է: Անհարմար է, իրենք էլ էին երկար ժամանակ նման գործելաոճը քննադատում, հիմա դարձան կառավարություն, մոռացան` ինչ էին ասումԻսկ վստահության քվեն կմսխեն, թե՝ ոչ, դա իրենց խնդիրն է: Ես պարզապես չէի ուզենա, որ մեր ժողովուրդը երկրորդ անգամ եւ վերջնականապես մեծ հիասթափություն ապրի: Բայց իհարկե կմսխեն, վստահությունն անսպառ ռեսուրս չէ: Վստահություն ստեղծելը կարող է տարիների խնդիր լինել, իսկ կորցնելը՝ մեկ ժամվաԻնչ վերաբերում է Ամուլսարին, ես մի անգամ ասել եմ՝ այս հարցը պետք է ժողովրդի կողմից լուծվի: Ու ոչ թե էն շարքային հարցերը, օրինակ՝ դարպասներ բացել-փակելն ասեն ժողովրդինն է, բայց նման կարեւոր խնդիր, ինչպիսին Ամուլսարի հարցն է, որն առնչվում է մի ամբողջ տարածաշրջանի մարդկային կյանքերի, առողջության հետ, ասում են՝ մենք ենք որոշողը: Պետք էր հանրաքվե անցկացնել այս կարեւոր հարցով: Եվ հետո ասում են՝ կառավարությունը հանքի շահագործումն արգելելու լծակներ չունի: Նո՞ր հասկացան, որ չունի: Դե եթե պատճառը իրականում դա է, թող առաջին օրը այդ մասին ասեին: Համենյանդեպս, սա այն հարցն է, սա այն տեղն է, որ մենք չենք կարող զսպել ժողովրդին: Անգամ մեծ հեղինակություն ունենալու դեպքում չենք կարող գնալ ասել, օրինակ, իմ խաթեր մի մտածի ապագայիդ մասին: Եվ այդ առումով մեր կուսակցության առաջնորդը շատ հստակ ասել է, որ մենք ժողովրդի կողքին ենք` անկախ նրանից` դա ում համար հաճելի կլինի, ում համար` ոչ:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՑԱՆԿԱՑԱՎ ՊԱՏԺԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻՆ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА