КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 08. 12. 2019 : :
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ծանր վնասվածք էր ստացել 2013-ին դահուկ քշելիս, գիտակցության է եկել, հայտնում է Le Parisien-ը։ Սպորտսմենը գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի սիրտանոթային բաժանմունք։
Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հաստատել է աղբյուրին, որ տեսել է մրցարշավորդին ու նա գիտակցության մեջ էր։ Շումախերին բուժելու է սրտային անբավարարության վրա մասնագիտացած պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն։ 2013-ին մրցարշավորդը ստացել էր գանգուղեղային վնասվածք ու մի քանի տարի կոմայում է գտնվել։ 2018-ի ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Շումախերն այլևս գամված չէ անկողնուն ու արհեստական շնչառության կարիք չի զգում։