o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

11.09.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

Եթե մեկ տարի առաջ մշակույթի պատասխանատուների թեթեւ ձեռքով որոշ թատրոններ ձուլման կամ փակման առաջ էին կանգնած, ապա այսօր արդեն նոր պատասխանատուների գալուն պես կարելի է ասել այդ դաշտում լռություն է, թատրոնները կարծես լուսանցքում են մնացել` իրենց խնդիրների հետ միասին: Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ այդ փաստն ուրախացրել է.

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

Ուրախ եմ, որ պետական գերատեսչությունը հիմա շատ չի խոսում թատրոնների մասին, ավելի լավ է գերատեսչությունը զբաղվի իր բուն աշխատանքով` համակարգելով թատրոններն ու գործընկերային ճիշտ, առողջ հարաբերություններ կառուցի: Լավ է քիչ աղմկել` աբսուրդ որոշումներ կայացնելով, քան` անընդհատ թատրոնները հայտնվեն տարատեսակ պատմությունների կենտրոնում, որը բոլորս գիտենք, թե ինչ հետեւանքներ ունեցավ: Ավելի կառուցողական հարաբերությունների կողմնակից եմ, լավ է քիչ աղմուկ, բայց մեծ աշխատանք, քան` աղմուկ եւ անհասկանալի հարաբերություններ` թատրոնների հետ: Իսկ յուրաքանչյուր թատրոն գիտի` ինչ է անում, ինչպես է իր աշխատանքը կառուցում: Բնականաբար, անկախ ամեն ինչից, մենք տվյալ գերատեսչության` սուպերնախարարության ենթակայության ներքո ենք, որտեղ գիտեք, թե որքան ոլորտներ են մեկտեղված:

«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

- Իսկ սուպերնախարարությունը չի՞ բարդացրել աշխատանքը:

- Առայժմ խնդիրներ չենք ունեցել, չի բարդացրել, որովհետեւ ոլորտային պատասխանատու է նշանակված` Արա Խզմալյանը, ում հետ մինչեւ այսօր որեւէ խնդիր չեմ ունեցել: Հուսով եմ` հաշտ-համերաշխ կշարունակենք մեր համագործակցությունը:

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՁ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է, ԱՍՈՒՄ Է` ՇԱՏ ՄԻ ԱՇԽԱՏԻ»

Հռիփսիմե, թատրոնների համար չարիք է դարձել գանձապետարան կոչվածը...

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

- Դա չարիքների գերագույն աստիճանն է: Պետական գերատեսչության եւ ֆինանսատնտեսական բլոկը համակարգող պատասխանատուները, ցավոք, այդպես էլ չեն պատկերացրել եւ շարունակում են չպատկերացնել, թե ինչ ասել է ստեղծագործական աշխատանք եւ ինչ ասել է ստեղծագործական աշխատանքը ապահովելու համար ֆինանսական հատկացումներ: Նույնիսկ, մի զավեշտալի պատմություն եմ լսել` մեր պետական պաշտոնյաներից մեկը նման հարցադրում էր արել. «Ներկայացումն ինչպե՞ս են անում, դուք հրավիրում եք ռեժիսորին, նա էլ` ինչ ունի-չունի իր հետ բերում է թատրոն ու բեմադրում է այդ ներկայացումը...»: Մի կողմից նորմալ է, մարդը կարող է չպատկերացնել, այլ մասնագիտության տեր է, հիմա ես էլ այդ ոլորտից շատ բան չեմ հասկանում, բայց նման գնահատականներն ինձ տխրեցնում են: Գանձապետարանն իսկապես բարդացնում է, հատկապես թատրոնի աշխատանքը եւ ձեռքերդ կապվում է, չես կարողանում ազատ աշխատել: Օրինակ` կարող եմ տարվա կտրվածքով անել ավելի շատ ներկայացումներ, բայց չեմ կարողանում: Այսինքն` պետությունն արհեստականորեն ինձ սահմանափակում է, ասում է` շատ մի աշխատի, շատ ներկայացում մի բեմադրի: Չհաշված, որ արդեն հայտնի է, թե ինչքան ցածր աշխատավարձ են ստանում ստեղծագործ կոլեկտիվները, բայց միեւնույնն է, մարդիկ ուզում են աշխատել եւ ավելի շատ ներկայացումներ անել: Գանձապետարանը մեր նախահաշիվներով սահմանված որոշակի ֆինանսական բարդություններ է մեզ համար ստեղծել: Նախատեսված ֆինանսից ավելին ձեռնարկելու համար պետք է անընդհատ գնանք ասենք` մեզ մոտ նախահաշիվ ենք փոխում, դա էլ որոշակի սահմանափակում ունիանընդհատ չես կարող գնալ նախահաշիվներ փոխել:

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

- Այսինքն` ի՞նչն է խանգարում ամսվա ընթացքում 1-ից ավելի պրեմիերա անել թատրոնում:

- Եթե այս տարի կարող էի անել 7-8 պրեմիերա, գուցե եւ ավելի շատ, որովհետեւ կար այդ ստեղծագործական ռեսուրսը, չեմ կարողանում, որովհետեւ անընդհատ այդ ֆինանսական հարցերով եմ զբաղված, ձեռքերս կապված են: Օրինակ` հոկտեմբերին նախատեսում ենք պրեմիերա, որը պետք է սեպտեմբերին անեինք, բայց կրկին, գանձապետարանի խնդիրների հետ է կապված, 4-րդ եռամսյակի մեջ ենք փորձում տեղավորել մեր ծախսերը, իսկ թատրոնի ներկայացումները պետք է եռամսյակներով չլինի: Իհարկե, հաշվետվությունների մեջ պետք է այդ եռամսյակները ներկայացնես, բայց ծախսերի առումով քեզ պետք է թույլ տան, որ կարողանաս ավելի ազատ գործել: Այս ամենը օրենդրական փոփոխություններ է պահանջում:

«Թատրոնում արգելել եմ կուսակցական կամ կրոնական քարոզչություն». Ռուբեն Բաբայան

- Տարիներ շարունակ խոսվում է Թատրոնի մասին օրենքից, բայց այդպես էլ այդ օրենքի երեսը չենք տեսնում:

- Գիտեմ, որ Թատրոնի մասին օրենքի մասով կա իմ ավագ գործընկերներից ձեւավորված խումբ, ցավոք, չեմ մասնակցել դրան, ուղղակի ընդհանուր տեղյակ եմ, որ գործընթացը գնում է, պարբերաբար կապի մեջ եմ լինում իրենց հետ, հետաքրքրվում եմ, բայց արդյունքներն են կարեւոր, դեռ արդյունք չունենք: Թատրոնի մասին օրենքի պատմությունը նոր չէ, գուցե այսպես 5-6 տարի էլ ձգվի՞: Եթե օրենքը լինի, ամբողջն ավելի համակարգված կլինի, ավելի դրույթային կլինի, այսինքն` թատրոնի մասին օրենքը կհամակարգի խաղի կանոնները, որը շատ կարեւոր է:

«Մշակույթի նախարարությունը շքեղություն չէ, այլ ազգային ինքնության երաշխիք». Ռուբեն Էլբակյան (Տեսանյութ)

 

«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՒ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԸ ԴԵՌ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ ՉԻ ՆՇՎԵԼ»

Ձեր ղեկավարծ թատրոնի թատերաշրջանն այս տարի փաստորեն մեկնարկեց Ջերմուկի՞ց:

- Հյուրախաղերով էինք գնացել Ջերմուկ, բայց փաստացի թատերաշրջանը բացեցինք Ջերմուկում, մեր «Անուշ» ներկայացումն էինք տարել եւ հրաշալի տպավորություններով վերադարձանք: Իսկ թատերաշրջանի պաշտոնական բացումն այս տարի կլինի սեպտեմբերի 20-ին «Անուշ» ներկայացումով: Հավատացեք, բոլոր տոմսերը սպառվել են, ուրախ եմ, որ գոնե մեր հանդիսատեսը, որը միշտ էլ բարձրակարգ է եղել, գիտի` ինչ է ուզում, գալիս է տեսնելու մեր հանճարեղ դասական գործը` մեծն Թումանյանի մեկնությամբ: Թատերաշրջանի մեկնարկն անում ենք «Անուշով», քանի որ տարին թումանյանական է, եւ ցավով պետք է արձանագրեմ, որ Հ. Թումանյանի 150-ամյակը եւ մեր մեծանուն վարդապետի` Կոմիտասի 150-ամյակը, իմ գնահատականով, հավուր պատշաճի դեռ չի նշվել: Ուզում եմ հուսալ, որ գոնե մինչեւ տարեվերջ ինչ-որ կերպ ավելի բարձր մակարդակով անդրադարձ կարվի: Մեր թատրոնը մաքսիմալ փորձել է Թումանյանի 150-ամյակը պատշաճ անցկացնել «Անուշով» եւ «Տերն ու ծառա» ներկայացումներով, որը հենց Թումանյանի 150-ամյակի շրջանակներում ենք բեմադրել: Իսկ «Անուշը» վաղուց կար մեր խաղացանկում, դադարեցված էր, մենք այս տարի կրկին վերաբեմադրեցինք` փոխեցինք դեկորացիաները, զգեստները: Իսկ Կոմիտասի հոբելյանին, փոքր մասշտաբով, անպայման կանդրադառնանք նոյեմբեր ամսին: Բայց հոկտեմբերին պրեմիերա ենք նախատեսել, որի համար հրավիրել ենք ֆրանսահայ ռեժիսոր Ժիրայր Փափազյանին: Ֆրանսիացի հեղինակի գործ է` «Անկողնային ֆարս», բավականին զավեշտալի ու հումորով ներկայացում է ստացվել, տրագիկոմեդիա է:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետաքննություն սկսել Facebook-ի դեմ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА