o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեւական դադարից հետո վերսկսվում է Նորք-Մարաշի գործով աղմկահարույց դատավարությունը

11.09.2019 17:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Տեւական դադարից հետո վերսկսվում է Նորք-Մարաշի գործով աղմկահարույց դատավարությունը

Տեւական ժամանակ է, ինչ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը չի կայանում: Եվ ահա որոշ տեղեկությունների համաձայն` ուրբաթ օրվանից կրկին վերսկսվում են սույն գործով դատական նիստերը:

Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով հայտնաբերվել է 39-ամյա կասկածյալը

Վերոնշյալ տեղեկությունը մեզ հետ զրույիցում փաստեց նաեւ զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, միառժամանակ նկատելով.

- Այո, ճիշտ եք ուրբաթ օրը նշանակված է դատական նիստ: Ինչպես տեղյակ եք տեղի ունեցավ դատավորի փոփոխություն եւ իսկապես ամիսներ շարունակ դատական նիստեր տեղի չէին ունենում:  Այդ գործով  անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը վաղուց փոխված է: Այժմ կալանքի տակ մնացել է միայն Արթուր Վարդանյանը, ով չորս տարի է արդեն ինչ գտնվում է կալանքի տակ: Եվ, ըստ էության, ստացվում է, որ անձը ոչ թե արդեն կալանք է կրում, այլ պատիժ:

Կարծում եմ, որ կալանքի հիմքերը բացակայում են եւ վերացական դատողություններով անձին պահել կալանքի տակ ուղղակի անթույլատրելի է: Ավելին, կալանքը կրելու ընթացքում Վարդանյանը ունեցավ որոշակի հիվանդության հետ կապված խնդիրներ: Անգամ պետական պատվերի շրջանակում ուղարկվեց քաղաքացիական հիվանդանոց: Պաշտպանական կողմը ուրբաթ օրը գրավի միջնորդություն է ներկայացնելու դատարանին:

Փաստաբանի խոսքով.

- Բոլոր հիմքերը առկա են, որպեսզի Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվի ալտերանտիվ գրավով եւ Արթուր Վարդանյանը հայտնվի ազատության մեջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА