o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊՆ-ում բոլոր հավելավճարները, պարգեւավճարները իրականացվում են օրենքի սահմաններում». ՊՆ

11.09.2019 17:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«ՊՆ-ում բոլոր հավելավճարները, պարգեւավճարները իրականացվում են օրենքի սահմաններում». ՊՆ

Այսօր «Իրավունք» թերթումՙ ՊՆ-ի վերին օղակներում պատրաստվում են գաղտնի պարգեւավճարներ բաժանել վերտառությամբ հոդվածում նշված է. 

«Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, եւ հետո՝ ստորին օղակներում չիմանան ու վատ չզգան, որովհետեւ մի քանի ամիս առաջ նման դեպք տեղի է ունեցել, եւ ստորին օղակը բողոքի ձայն է բարձրացրել:

Դրա համար էլ այս անգամ որոշվել է՝ պարգեւավճարների մասին միջանցքներում՝ սուս»:

Այս առումով Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ՊՆ-ում բոլոր հավելավճարները, բոլոր պարգեւավճարները միանշանակ իրականացվում են օրենքի սահմաններում: Երկրորդ, թե անցյալ տարի, թե այս տարի հավելավճարների եւ պարգեւավճարների առյուծի բաժինը` 90 տոկոս եւ ավելին` առաջնահերթությունը տրվել է առաջնագծի զորամասերին եւ առաջնագծի սպաներին:

Այսինքն առաջին հերթին մեզ համար առաջնագծի սպաներն են: Ինչ վերաբերում է աշխատավարձների եւ հավելավճարների բարձրացումներին, որոնք իրականացվել են զինվորականության համար վերաբերել են նաեւ ՊՆ եւ ԳՇ ղեկավար կազմին: Եվ դա միանգամայն նորմալ է եւ արդար»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА