o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անտանելի է, չեմ հասկանում Մխիթարյանին ձեռք բերելու իմաստը».BBC-ի լրագրող

11.09.2019 20:21 ՍՊՈՐՏ
 «Անտանելի է, չեմ հասկանում Մխիթարյանին ձեռք բերելու իմաստը».BBC-ի լրագրող

BBC-ի լրագրող Մինա Ռզուկին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին: 

«Անտանելի է: Չեմ հասկանում, թե ինչու է «Ռոման» ձեռք բերել Մխիթարյանին, քանի որ նրանք առանց այդ էլ այդքան շատ հարձակողական ոճի խաղացողներ ունեն. Խավիեր Պաստորեն, Նիկոլո Ձանիոլոն, Լորենցո Պելեգրինին: Ինձ համար Մխիթարյանը բրենդ է: Այնպես չէ, որ նա լավ ֆուտբոլիստ չէ, ընդհակառակը, կարծում եմ՝ նա իրոք լավ խաղացող է: 

Մխիթարյանն Ա Սերիայի այն նորեկներից է, որը կարող է կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի խաղում.Իտալացի լրագրողները՝ հայ ֆուտբոլիստի մասին

Մենք տեսանք, թե ինչպես նա իր հավաքականի հետ դիմակայեց Իտալիային, երբ թիմը 10 հոգով էր: Նա երկու գոլ խփեց բոսնիացիներին:  Բայց նա այն խաղացողն է, որը, իմ կարծիքով՝ անհրաժեշտ չէր «Ռոմային»: Չէ որ նրանք ունեն Պելեգրինի, Պաստորե, Ձանիոլո: 

Ես կգերադասեի Ջաստին Կլյուվերտին: Լավ, գուցե նա նույն իրավիճակում չէ: Բայց ավելի լավ կլիներ նրանց շանս տրվեր, քան ևս մեկին թիմ հրավիրել- Ռզուկիի խոսքն է մեջբերել Express-ը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА