o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բալասանյանը ՀՔԾ-ին փոխանցել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի եղել, բայց հրավիրել են ՀՔԾ

12.09.2019 08:42 ԻՐԱՎՈՒՆՔ
 Բալասանյանը ՀՔԾ-ին փոխանցել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի եղել, բայց հրավիրել են ՀՔԾ

Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Վ. Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։

«Մարտի մեկի» գործով տուժողները կապ չունեն Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ. Ալումյան

 

Միաժամանակ, ըստ աղբյուրի, նույն դիմումով Բալասանյանը հայտնել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով:

 

Այդուհանդերձ, ՀՔԾ-ից հայտնում են, որ Բալասանյանի դիմումը ստանալուց հետո, սակայն, վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, Վ. Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին Արցախի ոստիկանության միջոցով կրկին ծանուցագիր է ուղարկել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА