o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր քրեական գործ՝ ընդդեմ «Սեքյուրիթի դրիմի». «Ժամանակ»

12.09.2019 09:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր քրեական գործ՝ ընդդեմ «Սեքյուրիթի դրիմի». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, եւ նոր քրեական գործեր են հարուցվել:  

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերվում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին:

«Ժամանակ». Ձմեռային զորակոչն այս տարի տեղի կունենա ոչ թե 2020 թ. հունվարի 1-ից 31-ը, ինչպես սովորաբար լինում էր, այլ կսկսվի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու համար: Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող եւ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА