o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին և նշել, որ թափուր պաշտոնին հավակնում է 5 թեկնածու

12.09.2019 11:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին և նշել, որ թափուր պաշտոնին հավակնում է 5 թեկնածու

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Թրամփի խոսքով՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։

«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա տեղեկացրել է նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ նրան պաշտոնից ազատել է «կոպիտ սխալներ թույլ տալու պատճառով»։ Նա հաճախ ընդհանուր հայտարարի չի եկել Սպիտակ տանը կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ։

Նրա խոսքով՝ Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ լեզու չի գտել և «մի քանի շատ լուրջ սխալներ է թույլ տվել»։

«Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ (Բոլթոնի), սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Թրամփը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА