o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

13.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է, եւ ցուցարարները կարող են այդտեղ մուտք գործել` միայն ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելով: Ինչ լավ է, չէ՞: Ամուլսարի համար պայքարողները պետք է Միրզոյան Արարատի համաձայնությունը վերցնեն, իսկ 11 ամիս առաջ` 2018-ի հոկտեմբերի 2-ին, արդյո՞ք ԱԺ դարպասները բացել տված եւ հազարավոր ցուցարարներ ԱԺ բակ կանչած Նիկոլը դա համաձայնեցրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ՀԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵ՞ՐԸ

Անշուշտ, մեկ տարի առաջ ԱԺ բակում լեփ-լեցուն ագրեսիվ ցուցարար լցնելը ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելու մասին հարցադրումը հռետորական է: Իհարկե, Արա Բաբլոյանի հետ որեւէ բան համաձայնեցնելը ո՛չ Նիկոլի, ո՛չ էլ նրա կանչած «դուխովների» ու «դուխովկաների» մտքի ծայրով իսկ չէր անցել: Նրանք ճիշտ, թավշյա, հեղափոխական ցուցարարներ էին, Արա Բաբլոյանը` «հանցավոր ռեժիմի» ԱԺ նախագահ, հետեւաբար կարելի էր ներխուժել ԱԺ բակ, դա դադարել էր հատուկ պահպանվող տարածք լինելուց, քանզի ՀՀԿ-ն էր ԱԺ մեծամասնությունը: Իսկ Ամուլսարի համար եկած ցուցարարները սխալ ցուցարարներ են...

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ախր, ինչպես են համարձակվել դեռ մի բան էլ գալ Երեւան, երբ Նիկոլը լայվով խնդրել էր ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսարը: Քիչ է, որ չեն ապաշրջափակել, մի բան էլ եկել խորհրդարանի բակ են մտել: Ճիշտ է, ի տարբերություն 2018-ի նիկոլական ցուցարարների, ագրեսիվ չէին, բայց, միեւնույնն է, նրանք վատն են, քանզի ինչպես չեն հասկանում, որ Նիկոլի խնդրանքը հրամանի է հավասար: Իսկ ՔՊCC-ում հիմա ավելի ու ավելի շատ են խոսում, որ պետք է ուժով ապաշրջափակելցուցարարներին էլ ծեծել, բանտարկել, եւ այլն, եւ այլն... Հիմա տեսնենք` ինչ է ասում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Հույս ունեմ` վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Այսինքն` Մակունցը հաստատեց, որ Նիկոլի խնդրանքը միայն անունով է խնդրանք, իսկ իրականում անառարկելի հրամանի ուժ ունի: Եվ երբ լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ եք անելու` տանկե՞ր եք մտցնելու: Այդպիսի հարց տալը օրինաչափ էր, քանզի ժամանակին նույն Նիկոլը խոսում էր ընդդիմությանը տանկերով ճզմելու մասին: Սակայն Մակունցը մի բան էլ վրդովվեց. «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը: Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»: Այսինքն` այնուամենայնիվ, դա գործիքակազմ է, որը տեսականորեն կարող է օգտագործվել դժգոհ քաղաքացիների դեմ: Ի դեպ, ե՛ւ ջերմուկցիների ցույցերին եւ երթերին ընդառաջ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի դատի կապակցությամբ, ահագին ոստիկանական զորքեր էին բերվել մայրաքաղաք: Ըստ էության, թրաշամանուկները պատրաստ են ոստիկանական ծեծուջարդի միջոցով Ամուլսարի հարցը լուծել: Չէ՞ որ Նիկոլը արդեն պայմանավորվել է, որ այդ ոսկեբեր հանքն աշխատի, դե, ձեռքի հետ ոսկու փոշի կնստի նաեւ ընտանեկան «բարեգործական» ֆոնդերի վրա: Բայց Ամուլսարը միակ պայթյունավտանգ հարցը չէ: Այսպես, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունեցին օրենքը գույքահարկը կտրուկ շատացնելու մասին: Կոպիտ ասած, այդ օրենքի հետեւանքով չունեւոր մարդը չի կարողանալու պահել Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանը: Հիմա տեսնենք, թե ինչ է դրա մասին ասում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը. «Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: Որեւէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը` հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչեւ երկրորդ ընթերցում: Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Հակասահմանադրական օրենք... Այսինքն` սրանց համար Սահմանադրություն ոտնահարելը ջուր խմելու պես մի բան է:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿՐՔԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԵՌՄԱՆ ԿԵՏԻՆ

Իսկ Առաջին ատյանի դատարանը չի շտապում, հետեւելով Սահմանադրական դատարանի որոշմանը, անհապաղ դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահի կալանքը եւ քրեական հետապնդումը: Կալանքի վերացման միջնորդության մասին որոշումը հրապարակվելու է սեպտեմբերի 17-ին: Բայց ինչո՞ւ այդքան ուշ, ի՞նչ է տալիս այդ 5 օրը: Երեւի թե, «վոժդը» հույս ունի ինչ-ինչ սակարկությունների միջոցով ստանալ երաշխիքներ, որ Քոչարյանի հետագա բանտարկությունը հանդուրժվելու է: Եվ նման է, որ այդպիսի երաշխիքներ նիկոլենք ակնկալում են Արեւմուտքից: Ինչպես մատնանշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ: Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ` դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ: Երկիրս փորձարկումների չենթարկեք: Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ` ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Դե, իսկ բուն դատավարության ընթացքում էլ լարվածությունն աննախադեպ էր: ՀԱԿ-ը դեռ օրեր առաջ հանդես էր եկել կոչով, որ իր կողմնակիցները գան-լցվեն դատարան: Եվ իրոք, բավականին մեծ թվով ՀՀՇ-ի արտադրական թափոններ էին եկել, ովքեր մարտիմեկյան զոհերի լուսանկարները ձեռքներին պարում էին ռաբիս հեղափոխական երգերի տակ: Եվ իհարկե սադրանքներ սարքեցին, արդյունքում միջադեպ եղավ, ու Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից հայտնի քաղաքական գործիչ Արամ Հարությունյանին ու այլ ակտիվիստների բերման ենթարկեցին ոստիկանություն: Եվ կրքերն այնպիսի բուռն էին, որ հիվանդանոցում տուժող կա` ոտքը կոտրված... Ինչպես նկատեց Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնը. «Ինձ համար ակնհայտ է, ինձ թվում է շատերի համար էլ, փորձում են դատավարությունը շոուի  վերածել` զոհերի, տուժողների իրավահաջորդներին, ծնողներին բերելով դատարան»: Նա նշեց, որ այդպես փորձում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են: Լ. Քոչարյանն ասաց, որ մեղադրանքում որեւէ խոսք չկա զոհերի, տուժածների հետ կապված, բայց միեւնույնն է` փորձում են պահել այդ հուզական ֆոնը: Բայց նման է, որ հանագուցալուծումը մոտիկ է` կամ այս կողմ, կամ այն կողմ: Իհարկե, վարչախումբը կարող է փորձել մի քիչ էլ ձգել` նորանոր ձերբակալությունների եւ մասկի-շոուների միջոցով: Բայց դրա ռեսուրսն էլ շատ չէ: Ի վերջո, չմոռանանք, որ նույն Ամուլսարի ցուցարարները 2018-ի գարնանը աջակցում էին Նիկոլին, իսկ հիմա համոզվեցին, որ, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէին անում: Եվ, ի վերջո, սառնարանի պարունակությունը դեռ շատ շատերին կստիպի կտրվել հեռուստացույցի ուղեղալվացող պատկերներից  եւ ինքնուրույն դատել:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА