o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

80 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿՍՎԵՑ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

13.09.2019 20:20 ՀԱՆԴԻՊՈՒՄ
80 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿՍՎԵՑ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

Երեւանում լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովը` նվիրված երկրորդ Համաշխարհային պատերազմի 80-ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում ՀԿ-ն»` Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի մասնակցությամբ: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԵՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական ՎՅԱՉԵՍԼԱՎ ԼԻՍՈՒԽԱՆ: Գիտաժողովը բացեց եւ առաջին նիստը վարեց ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Իրենց ելույթներում զեկուցողներն անդրադարձ կատարեցին պատերազմին նախորդող քաղաքական եւ պատմական իրադարձություններին, դատապարտեցին որոշ երկրների կողմից պատմական իրադարձությունները, մասնավորապես` 2-րդ համաշխարհային պատերազմի մասին, վերանայելու եւ կեղծելու փորձերը: Անդրադառնալով այս խնդրին` երկրորդ նիստի վարող «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ նախագահ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ընդգծեց, որ հայ ժողովրդի համար այդ պատերազմը մեծ նշանակություն ունի եւ դրա վերանայումը մեզ համար անընդունելի է: ՌԴ դեսպանն էլ իր խոսքում շեշտեց, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր էր, իսկ կոնյունկտուրային շահեր օգտագործելով` երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված:

«Մեր երկրում ձեւավորվում է շատ վտանգավոր խունտա». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

 

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵՆ»

Գիտաժողովի բացման խոսքն ու առաջին նիստը վարելու պատիվը վերապահված էր ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ: Նա նախեւառաջ շնորհակալություն հայտնեց գիտաժողովին ներկա ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաեւին, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային, ինչպես նաեւ հայտնի գիտնականներին, քաղաքական, հասարակական գործիչներին, ուսանողներին, մագիստրանտներին` մասնակցության համար: Այնուհետեւ անդրադարձավ 80 տարի առաջ սկսված համաշխարհային սարսափելի ողբերգությանը:

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

«Պատմության դասերը միշտ կարեւոր են` հասկանալու համար ներկան եւ կանխատեսելու ապագան: Համաշխարհային պատերազմի սկսման 80-րդ տարին, շատ բարդ տարեթիվ է: Ո՞վ էր սկսել այն, ո՞վ եւ որքան է մեղավոր այս համաշխարհային «մսաղացը» թույլ տալու հարցում, ո՞վ եւ ինչ է յուրացրել այն ժամանակ. սրանք հարցեր են, որոնք ծառացած են մեր առջեւ: Ցավոք, վերջին շրջանում Արեւմուտքում որոշ քաղաքական գործիչներ եւ նրանց ցուցումով, այսպես ասած, պատմաբաններ փորձում են աղավաղել, կեղծել այն իրականությունը, որը ստեղծվել էր նախորդ դարի 38-39-ական թվականներին, ինչն էլ դարձավ այդպիսի մեծ, սարսափելի ողբերգության պատճառ: Եվ պատմության կեղծումներն այսօր նրա համար են, որպեսզի մեկ հարթության վրա դնեն Ֆաշիստական Գերմանիային եւ իր լիդեր Հիտլերին ու Խորհրդային Միությունը, որը փաստացի հաղթեց այդ ժանտախտին: Այս ամենը մեզ դուր չի գալիս, որովհետեւ մենք ժառանգներ ենք Խորհրդային Միության: Մենք երկիր ենք, որը հպարտորեն համարում է, որ ժառանգորդն է այն մեծ հաղթանակի, որը ձեռք բերեց Խորհրդային Միությունը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդդեմ ֆաշիստական գաղափարախոսության եւ հակամարդկային քաղաքականության»,- շեշտեց Հայկ Բաբուխանյանը: ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ` այսօր փորձում են կեղծել պատմությունը, որպեսզի Արեւմուտքը` եվրոպական երկրները, գցեն իրենց վրայից պատասխանատվությունը 80 տարի առաջ տեղի ունեցածի համար. «Դրա համար առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ կեղծեն պատմությունը: Անձամբ ես գտնում եմ, որ այդ ժամանակ եղել են շատ դերակատարներ, որոնք իրենց գործողություններով խոչընդոտել են, պատերազմ են հրահրել: Դրանք են Գերմանիան, Անգլիան եւ Ֆրանսիան, կառանձնացնեի նաեւ Լեհաստանին, որպես դերակատար, ինչպես նաեւ Թուրքիային, որն առնվազն պատերազմի սկզբում աջակցեց Գերմանիային»:

Քանի Սորոսը կա, ինքնիշխան Հայաստան չենք ունենալու. Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում` անցնելով https://clck.ru/J5FKZ հղումով

 

Ս. ԿՈՊԻՐԿԻՆ.«ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿԻՆ ԿԱՆԳՆԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ»

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր էր, իսկ կոնյունկտուրային շահեր օգտագործելով` երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված: Այս մասին շեշտեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ:

«Այս գիտաժողովը շատ կարեւոր է, մենք պետք է հիշենք պատմության դասերը, որպեսզի չկրկնենք անցյալի սխալները: Բայց մյուս կողմից, անկեղծ ասած, ցավում եմ, որ ստիպված ենք անցկացնել նման միջոցառումներ, որովհետեւ հիմա Երկրորդ համաշխարհային պատերազմի, նրա դասերի մասին պատմական հիշողությունը գտնվում է վտանգի տակ: Այդ պատմությանն այսօր սպառնում է քաղաքական կոնյուկտուրային շահերը, այսօրվա քաղաքական «ամբիցիաներին» համապատասխան` պատմությունը վերաձեւակերպելու փորձերը: Ընդհանուր առմամբ` գտնվում ենք մի իրավիճակում, երբ կա ռեալ վտանգ, որ այդ սարսափելի ողբերգության իրական դասերը կարող են դառնալ կեղծված: Իսկ դրա հետեւանքը կլինի այն, որ մարդկությունը կրկին կարող է կանգնել հերթական սարսափելի ողբերգության առաջ` նոր, ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներով: Իրավիճակն այսօր հենց այդպիսին է: Հետեւաբար, պատմությանը դիմել` ներկայացնելով աղբյուրները եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղած իրավիճակը, որը հասունացրեց այդ կոնֆլիկտը, իսկապես անհրաժեշտ է»,- ընդգծեց ՌԴ դեսպանը: Ս. Կոպիրկինի գնահատմամբ` 6 տարի տեւած այդ կոնֆլիկտը դարձավ անմարդկայնության, քաղաքացիական անձանց, ռազմագերիների զանգվածային բնաջնջման, էթնիկ, կրոնական եւ ռասսայական հողի վրա տեղի ունեցած ցեղասպանության պատճառ. «Պատերազմում ներգրավված էին 1.5-2 միլիարդ մարդ` գրեթե 60 պետությունից, որոնք տարբեր գնահատականներով` կորցրել են 50-80 միլիոն կյանք: Իհարկե, ամենամեծ գինը դրա համար վճարել է խորհրդային ժողովուրդը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք հետեւողական հանդես ենք գալիս` հանուն պատմական հիշողության պահպանման եւ ընդդեմ այն կեղծելու փորձերի, վերաձեւակերպման, որին լծված են այսօր որոշակի պետությունների քաղաքական էլիտաները` իրենց շահերը հետապնդելով: Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի մի շարք գետեսչություններ, այդ թվում` արտաքին գործերի, պաշտպանության նախարությունները, ռուսական պետական արխիվը պատրաստել էին թեմատիկ ցուցահանդես` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին: Մեծամասամբ այդտեղ ներկայացված էին հոբելյանական տարեթվի առթիվ գաղտնազերծված  փաստաթղթերը: Եվ հենց այդ փաստաթղթերն են, որոնք տալիս են փաստեր` օբյեկտիվ պատկերացում ունենալու այդ սարսափելի իրադարձությունների, դրանց աղբյուրների մասին եւ, միեւնույն ժամանակ, այն լուրջ զենք է պատմության զեղծարարների դեմ»:

«Չի բացառվում, որ սա ուղիղ հրահանգ է` պատերազմ սկսելու». Սերգեյ Բագրատյան

ՌԴ դեսպանի ելույթն ամբողջությամբ դիտե՛ք` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/J5LzJ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА