o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը անվճար մաստեր կլաս է անցկացրել Երևանում

13.09.2019 14:59 ՄՇԱԿՈՒՅԹ
Մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը անվճար մաստեր կլաս է անցկացրել Երևանում

Արվեստի աշխարհը կախարդանք է, և այնտեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

Երևանում   սեպտեմբերի  14- ին  ժամը 15:00 –ին իր դռները կբացի կախարդանքի նոր աշխարհ՝ Saryan Art World  անունով, որի հիմնադիրը մոսկվայաբնակ  գեղանկարիչ Արթուր Սարյանն է:

Saryan Art World –ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է Արթուր Սարյանը, ով  տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:

Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ հայտնել:

Առաջին անգամ Երևանում հանդես կգա հանրաճանաչ Պառով Ստելար բենդը

Գեղանկարչի խոսքով՝ նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու  ճիշտ ուղու վրա դնել:

Ապագա արվեստագետների բացահայտելու նպատակով՝ Արթուր Սարյանը  Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում  անվճար մաստեր կլաս անցկացրեց  Հյուսիսային պողոտայում:

Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:

Գեղանկարչի  նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:

Հին Հռոմի գունեղ տեսիլները Երևանում

Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի  ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց աշխարհը, իսկ  աշխատանքը վերցրին իրենց հետ:

Սարյանի հավանությանն արժանացան հատկապես երեխաների նկարած նկարները:

Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը,  այլև նկարիչ,դիզայներ  Անուշիկ Հովհաննիսյանը,ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում:

«Իմ նպատակն է՝ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում  կաղապարներից: Այն նկարչին  ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները ՝զատ բոլոր տեսակի՝ արվեստագետի մտահորիզոնը սահմանափակող  շրջանակներից: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ  դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզը»,-շեշտեց Արթուր Սարյանը:

Լեոնիդ Ագուտինը Երևանում է

Մեր թղթակցի հետ զրույցում գեղանկարիչը պատմեց մանկության իր երազանքի մասին.

«Վաղ  հասակում երազել եմ  ընդունվել  նկարչության   կենտրոն և դասեր քաղել մեծ վարպետներից, որոնցից մեկն էլ  Հենրիկ Իգիթյանն էր:

1989 թվականին, երբ վեց տարեկան էի,  ծնողներս ինձ տարել են  Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկ կենտրոն :  Ընդունելության քննության  ժամանակ նկարեցի մեծ ծառ, որի վրա էին բարձրանում անթիվ մարդիկ,որոնցից մեկն էլ ես էի:  Հետ հայացք նետելով՝ կարծում եմ՝ ծառն անցկացվող   քնությունն էր, իսկ նրա բարձունքները հաղթահարող մարդիկ՝  ընդունելության մասնակից երեխաները»:

Սարյանը վստահ է՝  իր սաների մեջ բացահայտելու է արվեստագետների, ովքեր իրենց ուրույտն տեղն են ունենալու արվեստի աշխարհում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА