o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեր-Պետրոսյանը լրջորեն վախեցած է Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու հեռանկարից

13.09.2019 15:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեր-Պետրոսյանը լրջորեն վախեցած է Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու հեռանկարից

«Yerevan.today»-ը ներկայացրել էր մեկ ուշագրավ մեկնաբանություն՝ կապված նախօրեին Շենգավիթի դատարանի մոտ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի առնչությամբ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին բերման ենթարկելու հետ (տե՛ս տեսանյութը): Այսպես, ինչպես նաեւ տեսագրությունն է ֆիքսում, այդ միջադեպի ժամանակ մոտակայքում «անհասկանալիորեն» հայտնվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի «քյարթու» զինակից Լեւոն Զուրաբյանը: Ավելի կոնկրետ, ըստ հրապարակման, կադրերում երևում է, որ մինչ Ա.Հարությունյանին ավտոմեքենան նստեցնելը, հայտնվում են մարտի 1-ի զոհեր Սարգիս Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի ծնողները՝ հանդիպելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին: Վերջինս էլ, իր կողքին կանգնած եւս մեկի օգնությամբ մատնացույց են անում Արամ Հարությունյանին, որից հետո Քլոյան-Ֆարմանյան զույգը շտապ մոտենում է։ Անմիջապես Գոռ Քլոյանը վեճի է բռնվում Արամ Հարությունյանի հետ, իսկ Վաչագան Ֆարմանյանը՝ թիկունքից գաղտագողի մոտենում և հարվածում է։ Այնուհետև ոստիկանությունը Արամ Հարությունյանին բերման է ենթարկում՝ ոստիկանություն, իսկ Քլոյանին ու Ֆառմանյանին՝ ոչ։

Ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ․ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին

Այսպիսով, այդ ի՞նչ էր կորցրել Զուրաբյանը Քոչարյանի գործը քննող դատարանի մոտակայքում: Այս հարցի պատասխանըթերեւս շատավելի կարեւոր է, քան Ա.Հարությունյանի նկատմամբ այդ բացահայտ սադրանքը: Նկատի ունենք, որ ինչպես այդ միջադեպի ժամանակ, այնպես էլ, առհասարակ, այդ դատին ընթացքում հակաքոչարյանական բողոքավորների շրջանկներում ակնհայտորեն տոն տվողը հենց ՀՀՇ-ՀԱԿ-ի, այսինքն՝ ԼՏՊ-ական կադրերն էին: Եվ այս առնչությամբ միանգամայն լուրջ աղբյուրներն ուշագրավ տեղեկություններ են տարածում: Ըստ այդմ. Նիկոլական շրջանակներում քաջ գիտակցում են, որ Քոչարյանի հարցով ՍԴ որոշումը միանշանակ է, այսինքն՝ Քոչարյանին ազատ չարձակելը վաղ թե ուշ՝ միանգամայն լուրջ հետեւանքներ է խոստանում ինչպես գործով դատավորին, այնպես էլ՝ պատվիրատու չինովնիկությանը: Ուստիեւ, առաջին օրը չէ, որ շրջանառվում է այն համառ խոսակցությունը, որ Նիկոլը որոշել է զիջել՝ փորձելով այլ տարբերակներով ետ ստանալ այդ խոշոր քաղաքական կորուստը: Բայց ահա ԼՏՊ-ն, ըստ աղբյուրի, միանգամայն այլ կարծիքի է՝ ոչ մի զիջում: Եվ դա հասկանալիէ՝ Քոչարյանին բանտում ապօրինաբար պահելու պատասխանատվությունն ամենեւին էլ իր գխին չի կոտրվելու, սակայն Երկորդ նախագահի բանտից դուրս գալը լավ բան չի խոստանում նաեւ Առաջին նախագահին: Ուստիեւ, որպեսզի թույլ չտան Նիկոլին՝ ետ քաշվել, դատի ընթացքում կազմակերպվեցին սադրանքներ, որոնց նպատակը հնարավորինս մեծ աղմուկ սարքելն ու դրանով Նիոկլի նահանջի ճանապարհները փակելն է: Իսկ ներկայացված կադրերում Զուրաբյան Լյովիկի ի հայտ գալն ընդամենը այդ ավանտյուրայի դրվագներից մեկն է: Նաեւ նկատենք՝ եթե այս խաղի շուրջ պտտվում է ԼՏՊ-ի այնպիսի բարձր զինակից, ինչպիսին Զուրաբյանն է, ապա դա հուշում է նաեւ, թե որքան է ԼՏՊ-ն այս իրավիճակով անգանգստացած:

Ամեն դեպքում չմոռանանք, որ ՀՀՇ-ն նման կեղտոտ եւ շատ դեպքերում՝ արյան մեջ թաթախված խաղերի մեծ մասնագետն է դեռ 1990-ականների սկզբներից: Սակայն այս դեպքում որքանով դա կհաջողվի, դեռ կտեսնենք: Փոխարենը մեկ փաստ արդեն իսկ ակնհայտ է: Այս պատմությունը եւս մեկ անգամ ֆիքսում է, թե որքան քաջատեղյակ է ԼՏՊ-ն՝ Նիկոլի մոտ ձեւավորվող տրամադրություններից, ինչը հերթական մասին խոսում է Լեւոն-Նիկոլ ամենասերտ կապերի մասին:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА