o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որքան էլ ճչան, թե «հնին վերադարձ չի լինելու», ակնհայտ է, որ ժամանակն այլեւս «նախագծի» օգտին չի աշխատում»

14.09.2019 01:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որքան էլ ճչան, թե «հնին վերադարձ չի լինելու», ակնհայտ է, որ ժամանակն այլեւս «նախագծի» օգտին չի աշխատում»

Քաղաքագետ  ԳԵՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ անդրադարձել է «նորի» եւ «հնի» քաղաքական հակամարտությունը եւ թավշյա քաղաքականության էմանսիպացիային, մասնավորապես նշելով. «Դեռ ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ժողովուրդը ինչ-որ պահի երես թեքի իրենից, առանց վարանելու անմիջապես կհեռանա: Մեկ անգամ այս առթիվ նշել եմ, որ, չհավատալով Փաշինյանի խոսքերի գերակշիռ մեծամասնությանը, այս հայտարարությանը, թերեւս, որոշակի վերապահումներով, այնուամենայնիվ հավատում եմ: Հավատում եմ ոչ միայն այն պատճառով, որ թավշյա քաղաքական թիմի իշխանությունը Ռ. Դալի բանաձեւի շրջանակներում (A-ն ունի իշխանություն B-ի նկատմամբ այնքանով, որքանով կարողանում է բոլոր եղնանակներով՝ այդ թվում լեգիտիմ հարկադրանքի, ստիպել վերջինիս հանդես բերել վարքագիծ, որից այլ պարագայում B-ն կհրաժարվեր) իրական եւ լիարժեք չէ, եւ որ այն ի սկզբանե հիմնված էր գերազանցապես հանրային հոգեհուզական աջակցությամբ ձեւավորված ճնշումների վրա, այլեւ այն պատճառով, որ թավշյա գործընթացը առավել ընդգրկուն քաղաքական տրանսֆորմացիայի ընդամենը անցումային մեկնարկն էր: Այն նախատեսված էր լինել, այսպես կոչված, «հինը նորի վերակերպելու» միջանկյալ գործընթաց, որից հետո թավշյա «հերոսներն» այլեւս անելիք չէին ունենա, որոնց փոխարինելու կգային «նոր նորերը»: Իսկ ինչպե՞ս կարելի էր այս ամենը մատուցել հանրության այն հատվածին, որոնց մոտ առկա էր բացարձակ վերաբերմունք «թավշյա պրոցեսի» իրական լինելու նկատմամբ: Իհարկե, նորից ժողովրդական զանգվածի տրամադրությունների եւ վարքագծի իռացիոնալ կառուցակարգման եւ կառավարման օգնությամբ. հասարակության մոտ հմտորեն հասունացնել բազմաբովանդակ դժգոհոթյան այնպիսի մի վիճակ, որը «հարմար պահին» կհանդիսանա արդարացված պատրվակ՝ թավշյա ժամանակները հայտարարելու ավարտված եւ տրանսֆորմացիայի հաջորդ փուլին անցնելու համար: Այլ կերպ ասած՝ դեռ ամիսներ առաջ Փաշինյանն ապահովագրել է տրանսֆորմացիայի հետագա ընթացքը, որտեղ իրենք կդադարեն դերակատարություն ունենալ եւ այլեւս կհանդիսանան «հին նորեր», որովհետեւ «կանգ են առել հնից նորը տանող ճանապարհին»:

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում դիմավորում է Վրաստանի վարչապետին

Արդյունքում, ըստ քաղաքագետի, ասպետական նժույգների վրա փոխարինելու կգան «նոր նորերը». «Այստեղ կա, սակայն, մի մեծ վերապահում. «Հին նորերի» «նոր նորերին» վերակերպման պրոցեսի համար անհրաժեշտ քաղաքական իրավիճակը որեւէ կերպ չպետք է ծառայի «Հնի» վերադարձի համար, որը որքան էլ «արժեւորված» է, այնուհանդերձ անցանկալի է: Եվ քանի դեռ «Հինը» մեկուսացված է, տրանսֆորմացիան ինչ-որ առումով կառավարելի է: Կառավարելի է գոնե՝ «Հնին վերադարձ չի լինելու» կոնսպիրացված մեկնության առանցքում: Այս համատեքստում հատկանշական է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այսօր կատարած նույնաբովանդակ հայտարարությունը: Հատկանշական է հատկապես այն միտքը, թե իրենցից շատերը նույնիսկ ուրախ կլինեն լքելու իշխանությունը: Կոնֆուցիոսը դեռ Հին Չինաստանում էր ասում, որ «իշխանավորը պատրաստ է ավելի շուտ մոռանալ սեփական հոր մահը, քան համակերպվել պաշտոնի կորստին»: Հայաստանյան թավշյա քաղաքական իրականությունը այս առումով մի փոքր այլ է. «նրանք կատարել են իրենց խնդիրը, նրանք պատրաստ են հեռանալ»: Միայն թե «սառույցը չջարդվի» եւ չվերադառնան «Հները»: Բայց հենց այս պրոցեսը կառավարելը «թավշյա ճարտարապետների» ուժերից վեր է, որովհետեւ վերակերպման «պահն», իմ խորին համոզմաբ, անցել է: Եվ որքան էլ հետայսու ճչան, որ «հնին վերադարձ չի լինելու», ակնհայտ է, որ ժամանակն այլեւս «նախագծի» օգտին չի աշխատում: Իմաստազուրկ է դառնում նաեւ «Հնի» դեմ «արդարադատությամբ» մարտնչելը: Եվ որքան էլ փորձեն այսուհետ քողարկել իրականությունը, միեւնույնն է՝ իրականությունը պատրանքներից բաժանող «թավշյա սառույցը» հալվում է, հալվում է նույնիսկ անկանխատեսելի արագությամբ: «Հնի» ու «նորի» բաժանարար սառույցի բարակելուն զուգահեռ նրա տակ թաքցված իրողություններն առավել պարզորոշ են սկսել երեւալ: Հանրության զգալի մի հատված սկսել է ռացիոնալ գնահատականների օգնությամբ իրերը տեղորոշել, վերապահումով մոտենալ նախորդ տարի տեղի ունեցածի բովանդակությանը, տրամաբանությանն ու հեռանկարին: Եվ օրինաչափ է, որ ինչքան ավելի է բարակում սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյո՞ք այն կդիմանա»:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА