o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

14.09.2019 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։

«Հեղափոխական» պոպուլիզմով ամերիկահայ ներդրողի ականջներից «լապշա չես կախի»

Այս տեղեկատվությունը հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրեր, եթե հաշվի չառնենք երեկ շրջանառության մեջ հայտնված հետեւյալ հրապարակային լուրը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է...»։ Կարելի է ավելի ասել. նշանակել է ամենախայտառակ տարբերակով: Բանն այն է, որ անցած շաբաթ հրաժարական տված Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետը, ըստ մի շարք հրապարակային խոսակցությունների,այդ քայլին գնացել էպարտադրված. կա՛մ հրաժարական կա՛մ նրա նկատմամբ գործ կհարուցվի, ու էլի ստիպված կլինի պաշտոնը թողնել, բայց նաեւ՝ բանտում հայտնվելու հեռանկարով:

Ասել, թե սա էլ է արտառոց դրվագ «հեղափոխական» Հայաստանում, միամտություն կլիներ. դեռ նախին ԱԺ-ից սկսած, մեր երկրում տարաբնույթ պարտադրանքներով հրաժարականի պրակտիկան մտավ շրջանառության մեջ, եւ իր զարգացումներում հաճախ հասավ նրան, որ նաեւ քր.գործեր կախվեցին ոչ թե բուն հրաժարական տալու թեկնածուի, այլ նրա հարազատ-բարեկամների, անգամ՝ զավակների գլխին: Այս թեմային էլ պարզապես անդրադարձանք՝ ֆիքսելու համար, որ այսպիսով Նիկոլը ուղղակիորեն թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի, ավելի ճիշտ՝ այդ խոստումների ետեւից գնացածների վրա: Այն է՝ Հայաստանում անվերադարձ անցել են քվոր-սանիկային հարաբերություններով պաշտոնների նշանակման ժամանակները: Իհարկե, մինչ այս էլ Փաշինյանն իր ազգուտակին եւ ընկեր-ծանոթներին պաշտոննարի նշանակման հարցում իրեն առանձնապես նեղություն չէր տալիս: Բայց ահա քաղաքապետ է սարքում քավորին, ինչը բառիս բուն իմաստով է քավոր-սանիկային նշանակում:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА