o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

14.09.2019 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այս շաբաթ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ մարտի 1-ի գործով քննությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը` 13:00-ին: Ի դեպ, նշենք, որ դատական նիստի ընթացքում դատարանի առջեւ ընթանում էր հանուն եւ ընդդեմ Ռ. Քոչարյանի ակցիաները, որտեղ պատկերը կրկին սովորականներից չէր: Ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի ակցիայի մասնակիցները եկել էին մարտի 1-ի զոհերի նկարները փակցրած պաստառներով, բարձր միացրել էին երաժշտությունն ու, բառի ուղիղ իմաստով, «տժժում էին»` «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է» ռաբիս երգի տակ` ծածանելով զոհվածների լուսանկարները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական մեկնաբան, Ռ. Քոչարյանի աջակից ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  հետ:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

- Անի, դատական նիստին նախորդած օրերին եւս Ռ. Քոչարյանի աջակիցները դատարանի առջեւ ակցիա էին իրականացնում: Հիմա, երբ արդեն հաջորդ նիստին դատավորը պետք է որոշում կայացնի ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Դուք իրավացի եք, երեք օր մենք դատարանի առջեւ ակցիա ենք իրականացրել, անգամ նստացույց ենք արել: Դատավոր տիկին Դանիբեկյանից պահանջում էինք, որ անհապաղ նիստ հրավիրի, ինչը օրենքի սահմաններում թույլատրելի էր եւ  անհրաժեշտ: Սակայն մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ, քանի որ տիկին Դանիբեկյանը չփորձեց անգամ կապի դուրս գալ եւ մեր պահանջը, բնականաբար, այդպես էլ օդում կախված մնաց: Այժմ ակնկալում ենք, որ սեպտեմբերի 17-ին դատարանի դահլիճից Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու, որովհետեւ իրապես պարոն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ինչը օրենքի սահմաններից դուրս է: Դրա մասին վկայում է Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի՝ հուսով ենք, որ տիկին Դանիբեկյանը չի ենթարկվի իշխանության կողմից ճնշումներին, որովհետեւ հակառակ դեպքում՝ եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ, սա արդեն միջազգային խայտառակություն կլինի  մեր երկրի համար: Ավելին՝ միջազգային բոլոր հարթակները կճանաչեն մեր երկիրը՝ որպես իրավազուրկ պետություն:

- Ի դեպ, դատական նիստի ժամանակ Ռ. Քոչարյանի աջակիցներին զուգահեռ ընթանում էր, այսպես ասած, հակաքոչարյանական ակցիա: Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ էին պահանջում: 

– Այդտեղ ՀՀՇ-ականներից մնացած վերջին էլեմենտներն էին, ինչպես նաեւ ՔՊ-ականներ կային, այդ թվում՝ ՔՊ-ական թաղապետարանների աշխատակիցներ: Նրանք անգամ չեն կարողանում ներկայացնել իրենց պահանջը, այլ հերթական անգամ ցանկանում են իրենց քաղաքական կնքահոր ցանկություններն առաջ տանել: Այսինքն՝ այդտեղ որեւէ իրավական ենթատեքստ պարունակող պահանջ չկար:

- Եթե դատավորը սեպտեմբերի 17-ին որոշում կայացնի չփոխել խափանման միջոց կալանքը, ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել Ռ. Քոչարյանի աջակիցները:

- Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց քայլերն արդեն լինելու են շատ խիստ,  որովհետեւ մենք տարուց ավել է, ինչ գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ սահմանադրական կարգը մի քանի տապալվել է Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ: Եվ սա եւս մեկ անգամ կնշանակի, որ սահմանադրական կարգը Հայաստանի հանրապետությունում տապալված է եւ ՀՀ-ում օրենք չի գործում, այլ գործում միայն Նիկոլ Փաշինյանի կամքը: Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության գործառույթը վերցրել է իր վրա, մինչդեռ այն իր լիազորության շրջանակում չէ, ավելին՝ այն, ինչ իր լիազորության շրջանակում է՝ երկիրը ճիշտ կառավարելը, դա էլ չի կարողանում անել: Այնպես որ սա կլինի վերջնական խայտառակություն՝ ամբողջ Հայաստանի հանրապետության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА