o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նյարդավիրաբույժը բացատրել է, թե ինչու չի կարելի վիրահատել Անաստասիա Զավորոտնյուկին

14.09.2019 19:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նյարդավիրաբույժը բացատրել է, թե ինչու չի կարելի վիրահատել Անաստասիա Զավորոտնյուկին

Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի ռադիովիրաբուժության կենտրոնի աշխատակից, նյարդավիրաբույժ Վյաչեսլավ Ռակը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչն է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի ծանրության պատճառը: 

«Գլիոբլաստոմայի գլխավոր բարդությունն այն է, որ հիվանդությունը տարածվում է գլխուղեղի առողջ հյուսվածքների միջով, այդ իսկ պատճառով հնարավոր չէ որոշել դրա չափսերը»,- մեկնաբանել է նյարդավիրաբույժը: 

Նրա խոսքով՝ այն փուլում, երբ հիվանդության պատճառով մարդը կոմայի մեջ է ընկնում, վիրահատություն անցկացնելու հնարավորություն արդեն չկա: Բժիշկը նշել է, որ նման դեպքերում հազվադեպ են վիրահատական միջամտության դիմում, առավել հաճախ քիմիաթերապիայի հետ զուգակցված բուժում է նշանակվում: 

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվում, որի համաձայն՝ Զավորոտնյուկի մոտ ոչ ամբողջական կաթված է ախտորոշվել մարմնի աջ հատվածում. վնասվել է ձեռքը:

Հիեցնենք, որ 48-ամյա դերասանուհու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել նախօրեին: Իսկ օնկոլոգիական հիվանդության մասին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, դերասաուհին և նրա ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր ծնունդից հետո:

Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել. Էլմար Մամեդյարով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА