o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրդեհ՝ Երևանի Թբիլիսյան խճուղում. այրվել են ավտոմեքենաներ

14.09.2019 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հրդեհ՝ Երևանի Թբիլիսյան խճուղում. այրվել են ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3 խոտանված ավտոմեքենա:

Նորավան գյուղի N զորամասի մոտակայքում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА