o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում.calcionews24

14.09.2019 20:36 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում.calcionews24

Իտալական calcionews24 կայքն անդրադարձել է «Ռոմայի» հարձակման նոր դուետին, որն այս մրցաշրջանում կազմելու են Էդին Ջեկոն և Հենրիխ Մխիթարյանը:

«Էդին Ջեկոն վերջապես գտել է նոր թիմակից, որի շնորհիվ ավելի շատ գոլեր կսկսի խփել, ինչպես Ագուերոյի և Սալահի հետ անցկացրած ժամանակահատվածում: Ջեկոն երկար ժամանակ սպասում էր հարձակման գծում նոր խաղընկերոջ, որը կօգներ խփել այնքան գոլեր, որքան «Մանչեսթեր Սիթիում» և «Վոլֆսբուրգում» այնպես, ինչպես Ագուերոյի և Գրաֆիտեի փոխանցումներից հետո: Այդ տարիների նա աշխարհի ուժեղագույն հարձակվողներից էր:

Ռոման պարտվեց Պարմային. Մխիթարյանը կրկին հայտավորված չէր խաղին

Պետրաչին այժմ գտել է դա Հենրիխ Մխիթարյանի մեջ, որը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում: Մխիթարյանը կարող է «նույն լեզվով խոսել» բոսնիացի հարձակվողի հետ: Պատահական չէ, որ Ջեկոն հայ կիսապաշտպանի ամենակարևոր օգնականներից մեկն էր Տրիգորիայում («Ռոմայի» մարզումային վայր,-խմբ) առաջին օրերին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Սասուոլոյի» հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА