o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել երեխայի խնամքի արձակուրդին հայրերի համար

15.09.2019 12:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն է տվել երեխայի խնամքի արձակուրդին հայրերի համար

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը (ստորին պալատ) հավանություն է տվել հայրերին նորածին երեխայի խնամքի երկշաբաթյա արձակուրդի տրամադրման օրինագծին: Այդ մասին հայտնել է 20minutes.ch նորությունների պորտալը:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 129 պատգամավոր, դեմ՝ 62-ը: Խորհրդարանականներն օրենսդրական նախաձեռնությունը քննարկել են վեցուկես ժամ: Երկրի խորհրդարանը երեխայի ծնվելուց հետո հայրերին արձակուրդ վերցնելու իրավունքով օժտել է փորձում արդեն 20 տարի: Վերջին անգամ օրինագիծը քննարկվել է երեք տարի առաջ եւ մերժվել է:

Որպեսզի օրենսդրական միջոցն օրենքի ուժ ստանա, դրան պետք Է հավանություն տա նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը:

Նոր նախաձեռնությունը ենթադրում է, որ հայրերը կկարողանան արձակուրդ վերցնել երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Ըստ որում այն կարելի է բաժանել մի քանի մասերի կամ վերցնել ամբողջությամբ: Դրա համար կպահանջվի տարեկան 230 միլիոն շվեյցարական ֆրանկ (231 միլիոն դոլար): Նպաստի առավելագույն գումարը կկազմի օրական 196 ֆրանկ (197 դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА