o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կամ կտաս 2 հազար դոլար, կամ իրար հետ սեռական հարաբերություններ կունենանք, հակառակ դեպքում՝ սիրային զրույցի տեսագրությունը կուղարկեմ ամուսնուդ

15.09.2019 15:26 ՔՐԵԱԿԱՆ
Կամ կտաս 2 հազար դոլար, կամ իրար հետ սեռական հարաբերություններ կունենանք, հակառակ դեպքում՝ սիրային զրույցի տեսագրությունը կուղարկեմ ամուսնուդ

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին հանրապետությունում հայտնի առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ուեցած սիրային զրուցի տեսագրությունը:

Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար. «Փաստինֆո»

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեսագրութունը ցույց տալուց հետո այն ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն իրենից պահանջել է կամ 2 հազար դոլար, կամ իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Փաստի ատռթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА