o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկյան երկու բազա և մեկ նավ գտնվում են ԻԻՀ զինվորականների թիրախային կենտրոնում․ Իրանի պաշտոնյա

15.09.2019 16:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան երկու բազա և մեկ նավ գտնվում են ԻԻՀ զինվորականների թիրախային կենտրոնում․ Իրանի պաշտոնյա

Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ երկու բազա և մեկ ամերիկյան նավ գտնվում են Իրանի զինվորականների թիրախային կենտրոնում, որոնց վրա ռազմական գործողությունների դեպքում հարված կհասցվի, հայտնել է Իրանի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։

ԱՄՆ-ն Իրանի դեմ կիբերհարձակում է իրականացրել

«Քաթարում տեղակայված ալ-Ուդեյդ բազան, ԱՄԷ-ում տեղակայված ազ-Զաֆրա բազան և Օմանի նեղուցի մեկ ամերիկյան նավ գտնվում են հարվածի տակ, իսկ ԱՄՆ-ի կողմից պատասխանի պարագայում մենք հարված կհասցնենք նրանց», հաղորդում է Թասնիմ գործակալությունը՝ Հաջիզադեի խոսքերին հղումով:

Նա նշել է, որ 2․000կմ հեռավորության վրա տեղակայված ամերիկյան բոլոր բազաները և նավերը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության տարածքում։ Միաժամանակ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը սուտ է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը  առ այն, որ Սաուդիան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակումների ետևում Իրանն է կանգնած։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան, ինչպես Tert.am-ն էր հայտնել, Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության, որը խոշորագույնն է համարվում աշխարհում նավթային պաշարների և արդյունահանման ծավալների ցուցանիշներով, երկու կառույցներ անօդաչուների հարձակման են ենթարկվել: 5,7մլն բարել նավթի շահույթ է կորսվել, որը գերազանցում է ողջ երկրի  նավթի արտադրության կեսին։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА