o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

15.09.2019 21:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք «Մոլոտովի կոկտեյլներ» և աղյուսներ էին նետում կառավարական շենքերի հարևանությամբ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, բռնության նոր ալիքով է ավարտվել ընդդիմության հերթական երթը, որով պահանջվում է հետաքննել ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանների ձեռնարկած գործողությունները: Նշվում է, որ մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ ի հեճուկս պաշտոնական արգելքի:

Հոնկոնգի ամենահարուստ մարդն ավելի քան 120 մլն դոլար կփոխանցի հակակառավարական ցույցերից տուժած կազմակերպություններին

Հաղորդվում է, որ ցուցարարները աղյուսներ են նետել ոստիկանների, ինչպես նաև չինական բանակի բազայի ուղղությամբ, որը տեղակայված է խորհրդարանից ոչ հեռու:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ, որի նախկին գաղութն է Հոնկոնգը՝ կոչ անելով Լոնդոնին ազդել Չինաստանի վրա:

Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 13 շաբաթից ավելի: Նախ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով չընդունել արտահանձնման մասին օրենքը, որի համաձայն Հոնկոնգի բնակիչները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Չինաստանում, կարող են արտահանձնվել ասիական երկրի մայրցամաքային հատված:

Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են օրենքի ընդունումը: Այնուամենայնիվ, ցուցարարներն ընդլայնել են իրենց պահանջները՝ բարեփոխումների կոչ անելով և պահանջելով հետաքննել ոստիկանության գործողությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА