o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահա թե ինչպիսին եք դուք հարաբերություններում` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի

15.09.2019 22:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ահա թե ինչպիսին եք դուք հարաբերություններում` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի

Ձմեռ

Երբ դուք ինչ-որ մեկի հետ մտերմիկ հարաբերություններ եք ձևավորում, դուք հրաժարվում եք բաց թողնել նրան: Դուք մարդ եք, ով չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել: Դուք առանց ճակատամարտ տալու չեք հեռանա: Դուք մարդկանց սիրում եք ողջ կրքով, և դրա համար էլ ժամանակավոր հարաբերությունները ձեզ համար չեն: Դուք ձեր սիրտը տալիս եք այն մարդուն, ով ապացուցել է, որ արժանի է ձեր ժամանակին ու ջանքերին:

Ինչպե՞ս են բաժանվում Կենդանակերպի նշանները

Քանի որ դուք բարձր պահանջներ եք դնում ձեր առջև, ձեր ռոմանտիկ հարաբերություններն ավելի շատ ընկերական հարաբերություններ են հիշեցնում: Ձեր զուգընկերը պարզապես մարդ չէ, ում դուք կարող եք գրկել ու համբուրել: Նա այն մարդն է, ում հետ դուք կարող եք կիսել ձեր գաղտնիքները, ի սրտե ծիծաղել կամ պարզապես լռել:

Գարուն

Չնայած այն բանին, որ ձեզ դուր է գալիս ներկայանալ որպես սառն ու անսիրտ անձնավորություն, ճշմարտությունը կայանում է նրանում, որ ձեզ հեշտ է նեղացնել: Ձեր զգացմունքները փոխվում են յուրաքանչյուր րոպեին, և դուք սովոր եք ձեր մեջ դժգոհություն կուտակել:

Եթե ձեր զուգընկերը զայրացրել է ձեզ, դուք այնպիսի սկանդալ կսարքեք, որ նա կզղջա, որ կապվել է ձեզ հետ: Երբ ձեզ ինչ-որ մեկը ցավ է պատճառում, դուք վրեժի եք տենչում: Սակայն կործանարար չարությանը փոխհատուցում է ձեր անաչառ անկեղծությունը: Դա նշանակում է, որ ձեր և ձեր զուգընկերոջ միջև չասված բառեր, չլուծված հարցեր ու թաքնված զգացմունքներ չեն լինի:

Դուք միշտ կիմանաք, թե հարաբերությունների որ փուլում եք գտնվում, քանի որ դա հաճախակի կքննարկեք: Դուք պարզապես պետք է անհրաժեշտ մարդուն գտնեք, ով կհավասարակշռի ձեր նյարդային բնավորությունը: Նա կհանգստացնի ձեզ ու կգնա փոխզիջման, փոխանակ ավելի շատ զայրացնի ու տխրեցնի ձեզ:

Ամառ

Դուք հաստատ եք ձեր որոշումների մեջ և ուզում եք, որ ամեն ինչ ձեր ասածով լինի: Հարաբերությունների մեջ դուք չեք ուզում լինել այն մարդը, ով ավելի շատ է հոգ տանում: Դուք հավասարություն եք ուզում, բայց միևնույն ժամանակ չեք առարկում, երբ ձեր զուգընկերը այդ հարաբերությունների մեջ ավելի շատ ջանք է ներդնում:

Վերջիվերջո, ձեզ դուր է գալիս կառավարել: Դուք գերադասում եք ինքներդ պլանավորել ժամադրությունները կամ կառուցապատել տունը, քանի որ հույսը ձեզ վրա եք դնում, երբ ուզում եք` ամեն ինչ կատարյալ լինի: Ահա թե ինչու դուք չեք կարող հանդիպել ձեզ նման անձնավորության հետ: Սակայն, եթե դուք գտնեք այնպիսի զուգընկեր, ով դեմ չէ, որ դուք նրա փոխարեն եք կայացնում որոշումների մեծ մասը, այդ ժամանակ հրամայելու ձեր տենչը կդառնա մի որակ, որը ձեր զուգընկերը շատ կսիրի ձեր մեջ:

Աշուն

Դուք հոռետեսորեն եք տրամադրված, երբ հարցը վերաբերում է սիրուն: Դուք փակվում եք, քանի որ չեք ուզում, որ ձեզ ցավ պատճառեն: Դուք ավելի շուտ կմեկուսացնեք ձեզ, քան ռիսկի կդիմեք: Սակայն հենց որ դուք գտնեք այն մարդուն, ով թույլ կտա, որ դուք իր կողքին ձեզ զգաք՝ ինչպես տանը, դուք հարաբերությունների վերաբերյալ ձեր կարծիքը կփոխեք:

Դուք ամեն ինչ կցանկանաք կիսել այդ մարդու հետ ու կհրաժարվեք սեփական մեկուսացումից: Քանի որ դուք երկարաժամկետ հարաբերություններ չեք ունեցել, դուք այնքան ջանք կգործադրեք, որքան որ կկարողանաք:

Դուք չեք ցանկանա կորցնել այդ մարդուն հիմար սխալի պատճառով, և դրա համար էլ կաշխատեք նրան երջանիկ դարձնել: Դուք կձգտեք նրան տալ այն ամենը, ինչ նա ուզում է, և հոգ տանել նրա բարեկեցության մասին ավելի շատ, քան սեփական հարմարավետության համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА