o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրական 3 ժամից ավելի սոցցանցերում անցկացնող դեռահասները կարող են հոգեկան խնդիրներ ունենալ

16.09.2019 11:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրական 3 ժամից ավելի սոցցանցերում անցկացնող դեռահասները կարող են հոգեկան խնդիրներ ունենալ

Դեռահասները, որոնք սոցցանցերում օրական ավելի քան երեք ժամ են անցկացնում, ենթակա են հոգեկան առողջության խնդիրների աաջացման ավելի մեծ ռիսկի։ Այսպիսին են  Մերիլենդի Ջոն Հոփկինսի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականների նոր հետազոտության եզրակացությունները, որը հրապարակվել է JAMA Psychiatry ամսագրում։

Հայաստանում 54000 մարդ հոգեկան առողջության խնդիրներ ունի

Հետազոտությանը մասնակցել է 12-15 տարեկան 6595 երիտասարդ ԱՄՆ-ում։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի շատ են օգտվել սոցցանցերից, ավելի հաճախ են տեղեկացրել այնպիսի խնդիրների մասին, ինչպես դեպրեսիան, անհանգստությունն ու միայնությունը, ինչպես նաեւ ագրեսիան եւ հակահասարակական վարքագիծը, քան այն դեռահասները, որոնք սոցցանցերից չեն օգտվել։

Լոնդոնի Թագավորական քոլեջի (KCL) ավագ կլինիկական դասախոս, հոգեբույժ-խորհրդական, դոկտոր Ռինա Դաթան նշել է, որ այս հետազոտության հիմնական ուժը նախորդ հետազոտությունների համեմատ այն է, որ հետազոտողները հաշվի են առել հոգեկան առողջության խնդիրները, որոնք երիտասարդների մոտ հայտնաբերվել են սոցցանցերից օգտվելուց մեկ տարի առաջ։

Նա նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, այդ թվում՝ օրվա ո՞ր ժամին են մարդիկ օգտագործում սոցիալական ցանցերը։

Հետազոտությունում դիտարկվել են վարքի երկու տեսակներ, որոնք կարող են մատնանշել հոգեկան առողջության խնդիրների մասին՝ ինտերնալիզացիան եւ էքստերնալիզացիան։

Ինտերնալիզացիան կարող է ներառել սոցիալական մեկուսացում կամ դժվարություններ տագնապը կամ դեպրեսիան հաղթահարելիս։ Էքստերնալիզացիան՝ ագրեսիա կամ անհնազանդություն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասները, որոնք օրական սոցցանցերում անցկացրել են 3-6 ժամ, 60 տոկոսով ավելի շատ են ենթակա բախվելու ինտերնալիզացիայի խնդիրներին։

Հետազոտության առաջատար մասնագետ Կիրա Ռիմը կարծում է, որ առկա շատ հետազոտություններում  նշվել է թվային կամ սոցիալական ցանցերի օգտագործման եւ դեռահասների առողջության միջեւ կապի մասին, բայց միայն քչերն են ժամանակի ընթացքում ուշադրություն դարձնում այդ կապին։

«Մենք չենք կարող գալ եզրահանգման, որ սոցիալական ցանցերն առաջ են բերում հոգեկան առողջության խնդիրներ, բայց կարծում ենք, որ ավելի լավ կլինի, եթե դեռահասներն ավելի քիչ ժամանակ անցկացնեն սոցցանցերում»։

Հետազոտությունը ցույց է տվել, որ  դեռահասների մոտ 17 տոկոսը չի օգտվում սոցիալական ցանցերից։ Իսկ օգտվողների 32 տոկոսը օրական 30 րոպե է անցկացրել սոցցանցերում, 31 տոկոսը՝ 30-ից մինչեւ երեք ժամ, 12 տոկոսը՝ 3-6 ժամ, 8 տոկոսը՝ օրական վեց ժամից ավելի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА