o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

16.09.2019 13:20 ՄՇԱԿՈՒՅԹ
Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը

Սեպտեմբերի 16-23-ը Գավառում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոն: Այն թվով առաջինն է: Փառատոնի բացման արարողությունը կկայանա ասյօր՝ Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմում։ 
Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ. Ս. Նալբանդյան «Հաղթանակի գենեզիս» (Համազգային թատրոն), Հ. Թումանյան «Հենց Էն Հուռին» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Շիրվանզադե «Չար ոգի» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն), ըստ ռուս ժողովրդական հեքիաթների «Գայլն ու յոթ ուլիկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Է․ Րաֆֆի «Իուարշայի սուրը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Ա․Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ժ․Դադասյան «Խաղ» (Մնջախաղի թատրոն), Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Մ․Իշխան «Կիլիկիո արքան» (Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոն)։
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ սեպտեմբերի 16-ին: Ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոնի բեմում:
Ներկայացումների մուտքն անվճար է: 

Փառատոնի կազմակերպիչն է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА