o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում

16.09.2019 17:58 ՄՇԱԿՈՒՅԹ
«Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում: Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ:

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

Այն սեպտեմբեր 19-ին կներկայացվի »Վարդանանց ասպետներ» դպրոցի դահլիճում: Կարինե Ռաֆայելյանի փոխանցմամբ՝ սա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին:

Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА