o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԻՆԳ ՊԱԿԱՍ

17.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԻՆԳ ՊԱԿԱՍ

Օղակը թավշյա վարչախմբի շուրջ գնալով սեղմվում է: Հատկապես պայթյունավտանգ է Ամուլսարի հարցը` մի կողմից Նիկոլը եւ անհայտ բացակայող ժպտերեսիկ նախագահը կարծես թե երաշխիքներ են տվել, որ հանքը կաշխատի, մյուս կողմից` ջերմուկցիներն ու բնապահպան ակտիվիստները լի են վճռականությամբ եւ իշխանությանը ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը: Իսկ այսօր դատարանը պետք է վճիռ հրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու միջնորդության առնչությամբ: Վիճակն այնպիսին է, որ վարչախմբի համար լավ լուծումներ պարզապես գոյություն չունեն, ցանկացած լուծում միայն վատացնում է թավշիստների վիճակը:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Դեռ նախորդ դատական նիստին արդեն ակնհայտ էր դարձել, որ հակաքոչարյանական գործընթացի նախաձեռնությունն ամբողջովին իր ձեռքն է վերցրել ՀԱԿ-ը: Տեսանյութեր կան, թե ինչպես է Լեւոն Զուրաբյանը անձամբ ուղղորդում սադրանքները եւ 2008-ի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատներին դրդում միջադեպեր սարքել Քոչարյանին զորակցող քաղաքական գործիչների դեմ: Այդ մարտիմեկյան զոհերի հետ կապված առկա է բավականին զավեշտալի պատմություն: Նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին, կառավարության որոշմամբ, տրամադրվելու է 30-ական մլն դրամ: Դա, բնականաբար, տարակուսանք է առաջացնում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների հարազատների մոտ, եւ նրանց շահերը ներկայացնող ՀԿ-ները նաեւ ասուլիսով էին հանդես եկել: Եվ ահա տեղեկություններ են հայտնվում, որ իշխանության կողմից ճնշումներ են սկսվել եւ սպառնալիքներ այդ կազմակերպությունների հանդեպ: Մթնոլորտն այնպիսին է, որ տխրահռչակ Սարգիս Քլոյանը նույնիսկ այստեղ-այնտեղ հայտարարում է, որ թույլ չի տա իր 30 միլիոնին «վայիս» լինեն: Բայց միաժամանակ թափ է հավաքում խայտառակ պատմությունը, որը Ստյոպիկ Սաֆարյանին հասցրել է կատարյալ հիսթերիայի: Նրա հափշտակած հեռախոսը հիշատակելով` համացանցում հայտնվել են նրա, Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Կարապետյանի անունից նամակագրություններ, որոնցից ստացվում է, որ այդ 30-ական միլիոնից 5-ականը պետք է «ատկատ» լիներ եւ բաշխվեր ինչպես Ստյոպիկի, այնպես էլ տարբեր ՀՀՇ-ական դեմքերի միջեւ: Ինքը` Ստյոպիկը, դա որակում է զրպարտություն եւ դիմել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, բայց դատելով ասպարեզը տնօրինող լեւոնականների վարքագծից, որ անգամ զոհերի նկարները ձեռքներին «տժժում» են հեղափոխական ռաբիս երգերի տակ, ամեն մի անբարո դրսեւորում դրանցից սպասելի է: Իսկ այսօր` սեպտեմբերի 17-ին, դատարանում ՀՀՇ-ականներից սպասելի է ցանկացած սադրանք: Չէ՞ որ դա նրանց վերջին շանսն է, իսկ որ քաղաքացիական բախումների եւ արյանը հասցնելը նրանց սովորական գործելակերպն է, քաջ հայտնի է եւ նույն 2008-ի գաղտնալսումներից:

Կա՞ն մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել. Արթուր Ղազինյան

 

«ԳԺԱԿԱՆ» ՏԱՐԲԵՐԱԿԸ

Իսկ Նիկոլը նման է, որ ընտրել է բացարձակ հակաիրավական, հակասահմանադրական, դիկտատուրայի հաստատման հանցափորձի բույրով գործելաոճ: Վանաձորյան հոգնեցուցիչ ասուլիսից տեղեկացանք, որ նա ակողմնակից է, որպեսզի Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լինեն «քաղաքական մարմիններ»: Իսկ թե ինչ է դա նշանակում, քաջ հայտնի է կոմունիզմի ու ֆաշիզմի պատմությունից: Քաղաքական իրավապահ մարմինները նախատեսված են քաղաքական հաշվեհարդարների համար, եւ դրանց նախատիպն են, ինչպես խորհրդային ՆԿՎԴ-ն, այնպես էլ` նացիստական «SS»-ը: Ու ինչքան էլ Դանիել Իոաննիսյանի պես սորոսականն իրեն ճղի, թե ԱԱԾ-ն պետք է «չեկիստական» վիճակներից հանել, իրականում հենց «ժողվարչապետը» իրավապահ մարմիններն առաջնորդում է դեպի «չեկիստական» կամ «էսէսական» կարգավիճակ: Ի դեպ, ոստիկանության ու ԱԱԾ-ի ղեկավարների պաշտոնները քաղաքական պաշտոն հռչակող օրինագիծը ԱԺ մտցրեց Նիկոլի գրպանային ընդդիմությունը` ի դեմս Էդմոն ՄարուքյանիԲայց սա դեռ ամբողջը չէ: Արդեն քննարկվել ու կառավարության հավանությանն է արժանացել օրինագիծը, որն իսպառ վերացնում է բանկային գաղտնիքը եւ դա դարձնում քննիչների ձեռքի խաղալիք` անգամ այն անձանց վերաբերյալ, ովքեր մեղադրյալ չեն: Իզուր չէր, որ իր ծագումնաբանությամբ բանկային ոլորտից եկած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստարկված բացատրում էր կառավարության նիստի ընթացքում դրա վտանգավորությունը, բայց ինչ փույթ` ամեն ինչ ավարտվեց նրանով, որ թավշիստների քարոզչամեքենան հայտարարեց, իբր փոխվարչապետն ատամներով պահում է Քոչարյանների բանկային կապիտալի շահերը: Պարզ է, որ բանկային գաղտնիքի ինստիտուտը ոչնչացնելուց հետո (կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանությունը սին դեմագոգիա է) կարելի է ընդմիշտ խաչ քաշել ներդրումների վրա: Եվ ցանկացած ողջամիտ մարդ կգերադասի ֆինանսական գործառնություններն անցկացնել կանխիկով` շրջանցելով բանկերը, բանկերում եղած միջոցներն էլ հնարավորինս շտապ հանել այդտեղից, որպեսզի նիկոլական քաղաքականացված-կուսակցականացված քննիչների երկար քիթը դրանց չհասնիԲայց գերագույն աբսուրդն այն է, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որը Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ. «Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռեւս մայիսի 20-ին սկիզբ առած` Դատական իշխանությունը եւ մասնավորապես Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսեւորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում: Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը` ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն»:

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Եվ պարոն Մելիքյանի վատագույն կանխատեսումները կատարվեցինդռնփակ նիստով ՔՊCC-ի խմբակցությունը, ինչպես տեղեկացրեց Լիլիթ Մակունցը. «Որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց` լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»: Այսինքն` նախաձեռնվում է բացարձակ հակաիրավական եւ հակասահմանադրական գործընթաց` ՍԴ-ն բռնազավթելու տեսքով, այն էլ այն պահին, երբ ժամանել է Վենետիկի հանձնաժողովը: Պարզ է, որ ժամանակի ընթացքում այդ գործընթացի ցանկացած մասնակից դատվելու է պետական դավաճանության հոդվածով:

Արթուր Բաղդասարյանը հավակնում է Օստապ Բենդերի դափնիներին

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱԱԾ տնօրենի հայտարարությունը իսկական խուճապ եւ հիսթերիա հարուցեց թավշիստների ճամբարում: Այժմ տեսնենք, թե ինչու: Այսպես, ըստ գեներալ Վանեցյանի. «Նման (հրաժարականի- խմբ.) որոշումն ստեղծված իրավիճակում եւ գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի եւ ամենահիմնավորված տարբերակը»: Ավելին, նա հիշատակում է այն, ինչը փաստացի պետական դավաճանության հանցակազմ է գործադիր իշխանության կողմից. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում: Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են: Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Արագ զարգացումները հուշում են, թե ով կլինի օպերային թատրոնի նոր տնօրենը

Այսինքն` ԱԱԾ տնօրենը գերադասում է վայր դնել իր լիազորությունները, քան կատարել սպայի պատվի հետ անհամատեղելի ապօրինի, ռեպրեսիվ հրամանները, որ գալիս են Նիկոլ Փաշինյանից: Թե ինչպիսի խուճապի դա մատնեց ե՛ւ թավշիստներին, ե՛ւ նրանց լեւոնական ավագ գործընկերներին, երեւում է Նիկոլի ու վերջինիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կեցվածքից: Նիկոլը ձեւացրեց, որ չի հասկանում` ինչի մասին է խոսքը (հայոց բանակում այդպիսի կեցվածքը ընդունված է բնորոշել «սուր շլանգիտ» եզրույթով), իսկ խոսնակը հայտարարեց հետեւյալը. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք` դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»: Այդ ինչքան խառնված եւ խուճապահար վիճակում պետք է լինել` մոգոնելու, թե այդ տեքստը վերագրված է ԱԱԾ պետին, եթե այդ տեքստը հրապարակվել է հենց ԱԱԾ պաշտոնական կայքումԱյսպիսով, ԱԱԾ-ն` որպես կառույց, կատարեց իր պարտքը եւ հանրությանն ու քաղաքական ուժերին տեղեկացրեց բարձրագույն մակարդակով կատարվող պետական հանցագործության մասին: Վանեցյանի հայտարարության տեքստը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը բնութագրում է այսպես. «Պատկերացրեք, Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում` «կանգ ա՛ռ»: Զարհուրելի բան է տեղի ունենում: ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»: Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն: Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը` մնայունից: Այդ ի՞նչ պիտի արած լինի վարչապետը, որ սպայի արժանապատվությունն այսքան վիրավորվի ու թողնի գնա: Սորոսի ծռերի հետ հանդիպու՞մը: Պետականության հետեւողական կազմաքանդու՞մը: Իսկ գուցե Արցախի հարցո՞ւմ զարգացումներ կան: Թե՞ բոլորը միասին ու էլի նման մի շարք աներեւակայելի բաներ»:

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ  ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Եվ հիմա` հենց ամենաթեժ պահին, Նիկոլի համար բավականին բարդ խնդիր է, թե ով պետք է լինի ԱԱԾ հաջորդ պետը: Ներկայիս հակապետական ընթացքը հուշում է, որ ամենահարմարը վարչախմբի համար կամ ԼՏՊ-ի ազգական Առաքել Սեմերջյանն է, կամ տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը: Բայց դեռ կա նաեւ այնպիսի թեկնածու առաջարկելու հարցը, որ Մոսկվայի բուռն բողոքը չհարուցի... Բայց անկախ նրանից, թե ինչ չափանիշներով կկատարվի նշանակումը, Վանեցյանի դեմարշից հետո նոր տնօրենն ընկալվելու է որպես Նիկոլի հլու-հնազանդ եւ ապօրինի եւ անպարկեշտ կարգադրությունների կամակատար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА