o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է՞Լ ՁԱԽՈՂՎԵՑ

17.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է՞Լ ՁԱԽՈՂՎԵՑ

Սպասելի էր, որ Իրանի հետ պատերազմի հիմնական ջադագովներից մեկի՝ Բոլթոնի պաշտոնանկությունից եւ ՄԱԿ-ի սպասվող գագաթաժողովի շրջանակներում Թրամփ-Ռոհանի այդքան իրատեսական դարձած հանդիպման սպասելիքներից հետո ինչ-որ սկանդալային պատմություն կհարվածի այդ գործընթացին: Եվ այդ պատմությունն իրենց երկար սպասել չտվեց. Սաուդյան Արաբիայի երկու խոշորագույն նավթային ձեռնարկությունների նկատմամբ հարձակումը, որը մոտ կրկնակի կրճատեց սաուդյան նավթի արտահանումը՝ առաջ բերելով նավթի համաշխարհային գների մոտ 15 տոկոսանոց թանկացում, կտրուկ սրեց տարածաշրջանային իրավիճակը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ ՈՒ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԸ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ

Գրեթե միանգամից էլ պարզ դարձավ, որ այս անգամ եւս մեղադրանքների թիրախում Իրանն է: Այսպես, չնայած այն բանին, որ եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումն իր վրա վերցրեց հարձակման պատասխանատվությունը, Իրանի դեմ պատերազմի հարցում ամերիկյան կառավարությունում Բոլթոնի զինակից  պետքարտուղար Մայք Պոմպեոն չհապաղեց մեղադրել Թեհրանին, թե վերջինս է անօդաչու թռչող սարքերով իրականացրել հարձակումը: «Թեհրանը մեղավոր է Սաուդյան Արաբիայի վրա շուրջ 100 հարձակումների համար, մինչդեռ Ռոհանին եւ Զարիֆը ձեւացնում են՝ իբրեւ ներգրավված են դիվանագիտության մեջ: Ապաէսկալացիայի մասին բոլոր կոչերի ֆոնին Իրանն այժմ նախաձեռնել է աննախադեպ հարձակում համաշխարհային էներգամատակարարման վրա: Չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենի կողմից»,- թվիթերյան իր էջում պնդում է Մայք Պոմպեոն: Ընդ որում, մի շարք փորձագետներ արագորեն սկսեցին մատնանշել Պոմպեոյի այդ հայտարարության մեջ տեղ գտած կոպիտ սխալները, որոնք ամենեւին էլ սազական չեն ԱՄՆ գլխավոր դիվանագետին: Նախ, թե այդ ի՞նչ տվյալներից ելնելով է պետքարտուղարը պնդում, թե՝ «Չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենի կողմից»: Կամ եթե չկան, ապա այդ ո՞ր ապացույցներն են հիմք տվել Պոմպեոյին՝ միանշանակ մեղքը բարդել Թեհրանի վրա: Վերջապես, Թեհրանի ինչի՞ն էր պետք այդ հարձակումը, երբ ակտիվ օրակարգում է Թրամփի հետ բանակցությունների հարցը. հենց այդ շարժառիթի բացակայությունն է, որ մասնագետները համարում են Պոմպեոյի հայտարարության հիմնական սխալը: Եվ զուգահեռաբար ակտիվ քննարկման մեջ մտավ հարցը, որ պետքարտուղարը պարզապես այդպիսով փորձում է հրապարակային ճնշում բանեցնել Թրամփի վրա՝ նրան ետ պահելով նախագահ Ռոհանիի հետ հանդիպման մտքիցԱյն, որ այս պատմությունն իրականում հենց Թրամփի համար է պատրաստված, հիմնավորեց Իրանի դեմ կոշտ մեթոդների կողմնակից ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան գործիչ՝ սենատոր Լինդսի Գրեմը, ով նույնպես Թվիթերով պահանջեց՝ հարվածել Իրանի նավթամշակման գործարաններին: Հասկանալի է՝ նման հարձակման հրաման կարող է տալ միայն Թրամփը, եւ արդյունքում, եթե նա չգնա կոշտ քայլերի, ներամերիկյան հարթակում սուր քննադատության բախվելու խնդրի առաջ կկանգնի, եթե գնա, վտանգի տակ կդնի Ռոհանիի հետ սպասվող հանդիպումըԲայց ահա Թրամփն էլ ցույց տվեց, որ դեռ մանեւրելու հնարավորություն ունի: Այսպես, արձագանքելով այս իրավիճակին, նա իր թերթի Թվիթերում գրեց. «ԱՄՆ-ում ենթադրում ենք, թե ով է կանգնած հարձակման սաուդյան նավթային օբյեկտների վրա, եւ պատրաստ ենք վճռական գործողությունների: Բայց ցանկանում ենք լսել Թագավորությունից (Սաուդյան Արաբիայից- Հեղ), թե իրենց կարծիքով ո՞վ է իրականացրել հարձակումը, եւ ի՞նչ պայմաններով մենք պետք է գործենք»: Նկատենք. Թրամփն այդպես էլ Պոմպեոյի օրինակով Իրանի անունը, որպես մեղավորի, չի հնչեցնում: Երկրորդը, չնայած Պոմպեոյի այդքան միանշանակ մեղադրանքներին, Թրամփը հնարավոր մեղավորների հետ կապված օգտագործում է «ենթադրում ենք» տերմինը, դրանով նաեւ ակնարկելով, որ հստակ ապացույցների չեն տիրապետում: Եվ ամենակարեւորը, գնդակը տեղափոխում է սաուդների դաշտ. թող նախ Սաուդյան Արաբիան մեղավորների անուններ հնչեցնի, ինչը ենթադրում է նաեւ ապացույցների ներկայացում: Ու դրանից հետո էլ սաուդները պաշտոնապես պնդեն, թե մեղադրում են Իրանին, ապա նաեւ պետք է առաջինը ներկայացնեն՝ ի՞նչ հետագա քայլեր են տեսնում: Առաջարկում են Իրանի հետ պատերա՞զմ սկսել, այդ դեպքում պետք է նաեւ պայմաններն ու պարտավորությունները մատնանշեն. ինչ ուժերով, ինչ միջոցներով եւ այլն: Կամ միգուցե առաջարկում են Գրեմի ասածով՝ հարվածել Իրանի նավթամշակման գործարանների՞ն: Այս դեպքում եւս հենց սաուդները պետք է նաեւ հնչեցնեն դետալները. ով է հարվածելու, ինչու ԱՄՆ-ն եւ ոչ թե Սաուդյան Արաբիան, թեկուզեւ ամերիկյան օժանդակությամբ, ինչ են անելու, եթե լինի պատասխան հարված եւ այլն: Ընդ որում, Սաուդյան Արաբիան պետք է հաշվի առնի նաեւ, որ Իրանը կտրուկ հերքում է իր մասնակցությունն այդ հարձակմանը՝ Պոմպեոյի ասածները սուտ համարելով: Նաեւ՝ Չինաստանը հանդես եկավ այն միանշանակ հայտարարությամբ, որ առանց հետաքննության եւ ապացույցների, անպատասխանատու է համարում ամեն մի մեղադրանք: Թե որն է ՌԴ-ի դիրքորոշումը, ի սկզբանե էլ պարզ էր: Եվրոպան եւս առնվազն չի շտապում մեջ մտնել: Այսինքն, եթե սաուդները որոշեն Իրանին մեղադրել՝ չներկայացնելով ապացույցներ, ապա ինչ հետագա զարգացում էլ լինիհետագա հիմնական պատասխանատվությունը կմնա հենց իր վրաԱրդյունքում, քիչ հավանական է, որ սաուդները պաշտոնապես առաջ կքաշեն իրավիճակին ռազմական հանգուցալուծում տալու որեւէ տարբերակ, ինչը խոսում է այն մասին, որ այս հերթական խաղը դեռ հազիվ շրջանառված, շատ մոտ է ձախողման: Ու թերեւս պատահական չէր, որ գրեթե միաժամանակ էլ Թրամփը նաեւ հայտարարեց, թե իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ ինքը պատրաստ է Իրանի ղեկավարությանը հանդիպել առանց որեւէ նախնական պայմանների: Կլինի նախապայման, թե՝ ոչ, սա հարցի երկրորդական կողմն է, էականն այն է, որ այս «նավթային խաղից» հետո էլ Թրամփը դեռ խոսում է Իրանի հետ բանակցելու հեռանկարիցԻ դեպ, այս պատմությունից հետո երեւի թե ոչ հեռու ապագայում ԱՄՆ-ն կունենա նոր պետքարտուղար:

«Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի». Պուտինն աշխարհին նոր պատերազմով է «սպառնացել» (տեսանյութ)

 

ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼ

Նկատենք նաեւ, որ Իրանի հետ կապված այս սրացումը նախորդեց երեկ Անկարայում կայացած Պուտին-Ռոհանի-Էրդողան ձեւաչափով հերթական հանդիպմանը, եւ այստեղ եւս հազիվ թե պատահականությունները տեղ ունենան: Եռաչափ այս ձեւաչափը, հիշեցնենք, հիմնականում ուղղված է սիրիական խնդրին: Եվ ահա այս հերթական հանդիպման օրակարգում ոչ միայն սիրիական պատերազմի վերջին համեմատաբար փոքր օջախների հետ կապված հանգուցալուծումներն էին, այլ նաեւ երկրի նոր Սահմանադրության ընդունման համար Սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման գործընթացին գործնական ընթացք տալու հարցը: Նոր Սահմանադրության ընդունումը համարվում է այն քայլը, որը նաեւ քաղաքական առումով կդնի սիրիական այս երկարատեւ եւ աշխարհաքաղաքական բնույթ ունեցող հակամարտության վերջակետը, եւ կարծես թե  դրա հետ կապված բոլոր գլոբալ պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ (թեեւ դա տեսանելի պլանում չէ) կան: Կարճ ասած, սիրիական իրավիճակը մտնում է ոչ միայն ռազմական (այս առումով վերջակետն արդեն դրված է), այլ նաեւ քաղաքական հանգուցալուծման փուլ, եւ եթե դրան զուգահեռ հաջող ընթացք ունենա նաեւ Իրանի շուրջ մեծ հակամարտությունը, ապա դա կնշանակի իրաքյան առաջին պատերազմից ի վեր Մերձավոր Արեւելքում չդադարող գլոբալ հակամարտության հանգուցալուծում, ինչը, բնականաբար, չի կարող լինել առանց տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների, եւ առաջին հերթին՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի պայմանավորվածությունների: Եվ կարծես թե ամեն ինչ խոսում է այն մասին, որ այդ հանգուցալուծումը սարերի հետեւում չէ, եւ որ անակնկալների հավանականությունը փոքր էԵվ այն, որ Մերձավոր Արեւելքում նման կայունացումն իր ետեւից բերելու է նաեւ հարավկովկասյան, այդ թվում՝ արցախյան հակամարտության հետ կապված վերջնական հստակեցումների, դա էլ է հասկանալի: Ինչ տեսքով, դա էլ է տեսանելի: Այսինքն ֆիքսենք. սիրիական հակամարտության ավարտը ենթադրում է այդ երկրում ռուսական ռազմակայանի գործունեության շարունակություն առաջիկա 44 տարիներին (ըստ պայմանագրի), ինչը ենթադրում է այդ հատվածում ռուսական աշխարհաքաղաքական գերակա դիրքեր: Իրանում եւս ռուսական աշխարհաքաղաքականությունը պահպանում է դիրքերը, թեեւ այստեղ գերիշխող այն չես համարի. Իրանն այդ տրամաչափի երկիրը չէ: Կարճ ասած, կարծես թե առարկայանում է Սիրիա-Իրաք-Իրան շիա-իսլամական առանցքը, այսպես ասած, ռուսական աշխարհաքաղաքական թեքումով: Եվ այս «գլոբալ բարիկադավորման» պարագայում թե որ հատվածում է մնում հարավկովկասյան տարածաշրջանը, եւ որ ուժն է դառնում այստեղ թելադրողը, դա արդեն կասկածի տեղ չի թողնում: Համենայնդեպս այն, որ ԱՄՆ-ն դեռ անցած տարվանից սկսեց դուրս գալ անգամ ադրբեջանական նավթարդյունահանման ոլորտից, դեռ այն ժամանակ էր շատ բանի մասին վկայում:

Brent նավթի գինը շուկայում նվազել է 30%-ով. միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են շուկայում «սկսված պատերազմին»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА