o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.09.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ բոլորից բարձր հենց գողն է գոռում «բռնիր գողին», զարմանալիորեն իր հերթական հոգնեցուցիչ ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը: Նա զարմանալիորեն ոչ ավել-ոչ պակաս ազգային պահպանողական ՀՀԿ-ականներին պիտակեց «գեյ-ակտիվիստներ»: Դրա առնչությամբ ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հիշեցրեց. «Նիկոլ, ուրեմն ուշադիր լսիԱմենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը: Մոռացե՞լ ես տրանսգենդերի քարոզը ԱԺ-ում, ով ասում էր, որ նախկին իշխանության օրոք անհնար կլիներ ԱԺ ամբիոնից խոսելը: Մոռացե՞լ ես, թե ինչպես գոմիկները քո իշխանության օրոք ոստիկանության բաժնում ոստիկան ապտակեցին: Մոռացե՞լ ես` ոնց էիր հայտնի գեյ-ակտիվիստներին քո կուսակցության մեջ ընդգրկում, ովքեր մարտի 8-ին ԱԺ-ում հերոսներ ծնած մայրերին հավասարեցնում էին լեզբի կանանց հետ: Էլթոն Ջոնի հետ էլ դու էիր ինքնամոռաց սելֆիներ անում, այլ ոչ մենք: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին էլ քո կառավարության անդամներն էին հայտարարում: Հետեւաբար, գեյ-ակտիվիստներին փնտրիր քո շրջապատում ու փորձիր լրջանալ»: Ինչեւէ, պետք է նշենք, որ պարոն Շարմազանովը դեռ շատ լավատես է` չենք հավատում, որ Նիկոլն ի վիճակի է լրջանալ:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ենթադրյալ պատճառների մեջ քաղաքական մեկնաբանները հիշատակում են եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սիլիբիլիները «Սասնա ծռերի» հետ: Դրա առնչությամբ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ նույնպես իր ասուլիսին դրսեւորեց աճպարարի զարմանալի հմտություն` հայտարարելով, թե դրան չափազանց մեծ քաղաքական ենթատեքստ հաղորդվեց. «Ի վերջո, եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիմադիր դաշտում գործել ենք ու այդ ընթացքում նաեւ որոշակի հարաբերություններ են ձեւավորվել: Ասենք եթե ես վարչապետի կարգավիճակ եմ ստացել, ես այդ մարդկանց պետք է չբարեւե՞մ, ես այդպես չեմ մտածում... Այնպես չէ, որ ես օր ու մեջ այդ մարդկանց հանդիպում եմ»,- ասաց նա: Լավ, նույն տրամաբանությամբ նա պետք է հանդիպեր եւ մեկ տոկոս քվե հավաքած այլ կուսակցությունների հետ, բայց չհանդիպեց, չէ՞

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին զարմացրեց եւ Արարատ Միրզոյանի եւ ՔՊCC-ի, մեղմ ասած, հակաիրավական պահվածքը Սահմանադրական դատարանի հանդեպ: Դրա առնչությամբ իր զարմանալու հատկությունը կորցրել է ՀՀ երկրորդ նախագահի խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ. «Ցավոք, այս անգամ էլ բացառություն չէր ու շատ կոպիտ հարձակում էր, ապօրինություն ամենաբարձր աստիճանով, երբ խորհրդարանի ղեկավարն է խոսում, հետո` գործադիրի ղեկավարը: Այստեղ արդեն էլ զարմանալու բան չկա, ես չեմ զարմանա, որ վաղը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ, ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն, լցվեք դատարան, կամ փակեք, արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Ինչ վերաբերում է Մարտիբացահայտմանը, արդեն ծիծաղելի էլ չէ, Մարտի 1 բացահայտումը սկսվեց նրանից, թե իբրեւ մարդկանց են սպանել, հետո դարձավ, թե տանկեր են հանել, հիմա էլ ասում են, զորքը բերել էին, որ պատուհանի վրա կրակեն: Սա արդեն ծաղրուծանակ է...»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА