o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐ ԿԱՆ ԲՏՌ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

17.09.2019 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՅՍՕՐ ԿԱՆ ԲՏՌ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Այս եւ վերոնշյալ դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Եթե այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է` ինքն էլ պետք է հեռանա»

 

«ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՀԱԿԱԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ»

– Պարոն Հարությունյան, ի՞նչ կարելի է սպասել դատարանի այսօրվա վճռից:

Տրամաբանությունը եւ իրավագիտությունը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, եւ ազատ արձակվի: Բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում տեսանք, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է եւ սպասելի, քանի որ խայտառակ խեղաթյուրումներ են բոլոր ոլորտներում, այդ թվում` նաեւ իրավաբանության մեջ, մարդու իրավունքներում, էլ չեմ ասում` դատական իշխանության վրա առկա ահավոր ճնշումների մասին: Այս առումով` դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն ակնառու է: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասած` մնալու համար նաեւ պատմության մեջ, որպես անաչառ եւ որեւէ ձեւով ճնշումների չենթարկվող դատավոր, այսօր դատարանը կընդունի արդար որոշում, եւ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը կփոխվի:

«Մեր ներքին կազմակերպվածությունը բոլոր ապազգային ուժերին ոչ է ասելու». Ռուդիկ Հյուսնունց

Ռ. Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, ՍԴ նախագահին ու դատավորներին երեկ ԱԺ ամբիոնից անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` նշելով, որ խորհրդարանը պետք է դիրքորոշում արտահայտի: Ի՞նչ կասեք այս մասին:

Ամբողջ ողբերգությունն այն է, որ ֆորմալ իմաստով խոսքը պետության երկրորդ- երրորդ դեմքի մասին է, հատկապես նկատի ունենալով, որ խորհրդարանական համակարգ ունեցող երկիր ենք: ԱԺ նախագահը խայտառակ հակաիրավագիտական մոտեցում է ցուցաբերում, որովհետեւ դատարանի որոշումը մեկնաբանելն Ազգային ժողովի խնդիրը չէ, էլ չեմ ասում` Սահմանադրական դատարանի որոշումը: Ակնհայտ է, որ բոլոր միջոցների դիմելու են` իրենց նպատակին հասնելու համար. այն է` կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ մարտի 1-ի խեղաթյուրված գործը կարել նրա վրա: Արարատ Միրզոյանի արտահայտած մտքերը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք պետության, պետականության, իշխանությունների տարանջատման մասին գաղափար չունեն, եւ այդ արժեքները չեն կրում` սկսած Նիկոլ Փաշինյանից, էլ չեմ ասում մյուսների մասին: Իրենք, այսպես ասած, թմբկահարում էին, թե ժողորվրդավարության բաստիոնն է Հայաստանը, բայց չէ որ ժողովրդավարությունն առաջին հերթին նշանակում է արդար դատական իրավունք, դատավորների անկախություն, իշխանությունների տարանջատում: Ի դեպ, եթե ՀՀՇ-ի ժամանակ կային ԲՏՌ-ներ, որոնք կոնսերվացվել էին եւ ժամանակին զբաղված էին տարբեր միջոցառումներին սադրանքներ հրահրելով, ապա այսօր կան ԲՏՌ փաստաբաններ, իրավապաշտպաններ, որոնք թքած ունեն ճշմարտության վրա: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաեւ մեզ հնարավորություն տվեց ճանաչելու բոլոր այդ գրանտակերներին, որոնք որեւէ կապ չունեն իրավունքի պաշտպանության, արդար դատաքննության, խոսքի ազատության հետ: Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանը երբ նախորդ ամառ առաջին անգամ ազատ արձակվեց եւ մտադրություն ուներ ասուլիս տալ, նշանակված էր օրը, ժամը, տեղը ասուլիսի, բայց այն ձախողեցին, եւ սա որեւէ գնահատականի չարժանացավ` նույն իրավապաշտպանների, փաստաբանների եւ տարբեր մարդկանց կողմից: Սա նշանակում է, որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր որեւէ սկզբունք չունեն, այլ ունեն մեկ նպատակ` իրագործել այն ծրագիրը, ինչի համար եկել են իշխանության: Իսկ այդ ծրագրին խոչընդոտում է Ռոբերտ Քոչարյանը` մի մարդ, որը Արցախի հերոս է եւ 1998-ին, ստանձնելով նախագահի պաշտոնը, 10 տարվա ընթացքում, կարելի է ասել, Հայաստանը ծաղկեցրեց, լուրջ աշխատանքներ կատարվեցին, երկիրը զարգացավ, միջազգային ասպարեզում հեղինակությունը բարձրացավ: Այսօր, ըստ էության, նա է այն մարդը, որի շուրջ կարող են համախմբվել քաղաքական ուժերը` ձախողելու համար Նիկոլ Փաշինյանի պատվիրատուների ծրագիրը: Հազար ներողություն, բայց այս ամենը միայն Նիկոլ Փաշինյանի «աբիժնիկությունը» չէ Ռոբերտ Քոչարյանից, իսկ «մարտի մեկն» ընդամենը միջոց է: Եթե ստացվեր գործ կարել, ասենք, Սիլվա Համբարձումյանի միջոցով, այդպես կանեին:

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ»

– Ռ. Քոչարյանի եւ մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում եւ դատարանի դիմաց հավաքվել էին ՀՀՇ-ականներ` ՀԱԿԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Ըստ Ձեզ` ինչի՞ մասին է հուշում նրանց կրկին առաջ գալը:

– 2008-ի մարտի 1-ից հետո ձերբակալվեցին ՀՀՇ-ի ակտիվիստները, կար «7-ի գործ», Նիկոլ Փաշինյանը տարիուկես փախուստի մեջ էր, իսկ դատավարությունը գնում էր, բայց 2009-ին հայտնի 300.1 հոդվածը փոխվեց, եւ դա էր նաեւ պատճառը, որ Ն. Փաշինյանը դուրս եկավ ընդհատակից` հասկանալով, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածն այլեւս իր վրա չկա: «7-ի գործը» զավեշտի էր վերածվել, որովհետեւ լավ հասկանալով, որ սպանությունները կարող են բացահայտվել, այդ գործով մեղադրվող տղաները ոտքի չէին կանգնում` ամեն կերպ փորձելով ձգձգել դատավարությունը: 2009-ին էր, երբ մի առիթով բոլոր քաղաքական ուժերի հավաքի ժամանակ ասացի, որ եթե աշխարհում զբաղված են հաղթահարելու համար տնտեսական ճգնաժամը, ապա Հայաստանի ժողովրդին ու քաղաքական դաշտին հետաքրքրում է, թե վաղվա նիստին «7-ի գործով» տղաները ոտքի կկանգնեն, թե` ոչ: Ինչեւէ, լավ հասկանալով, որ այդքան չեն կարող ձգձգել, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011-ին գնաց երկխոսության, ընդ որում` նա 17 կետից պահանջ էր դրել իշխանությունների առջեւ, բայց մյուս հանրահավաքին միանգամից այդ 17 կետը դարձավ 4, որը սկիզբ դրեց երկխոսության: Այդտեղ պահանջներից մեկն էր, որ մասսայական անկարգությունների, մեղմ ասած, կազմակերպիչները համաներումով պետք է դուրս գան, եւ, բնականաբար, գործը կանգնում է: Մինչդեռ մասսայական անկարգությունների հետեւանքով են առաջացել 10 զոհերը: Այդպիսով` նրանք ժամանակ շահեցին` սպասելով լավ ժամանակների, թե կգա մի օր, իրենք կլինեն իշխանության եւ կօգտվեն այդ պահի հնարավորությունից: «Մարտի մեկը» դարձավ իրենց համար «բրենդ», որն իրենք անընդհատ շահարկեցին: Հազար ներողություն, բայց «մարտի 1-ն» իրենց համար տոնական օր էր, միշտ սպասում էին այդ օրվան, որ հանրահավաք անեն ու նորից պախարակեն Ռոբերտ Քոչարյանին: Ըստ էության, այսօր ստացվել է, իրենց կարծիքով, մի իրավիճակ, որը նպաստավոր է, քանի որ իշխանության է եկել մարտի 1-ի հիմնական պատասխանատուներից մեկը` Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ եթե այդ ամենը Լեւոն Տեր-Պետրոսյանը ղեկավարում էր տանը նստած, ապա Ն. Փաշինյանը հիմնական տրիբունն էր եւ գլխավոր սադրիչը: Ելույթները կան, նաեւ ինքս լինելով «մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ավելի շատ նյութերի եմ ծանոթ, որոնցով փաստվում է, թե ինչպես են սադրիչների կողմից իրենց մարդկանց հրահրել ոստիկանների նկատմամբ բռնություն կատարել: Կադրեր կան, որ նույն ներքին զորքերի ոստիկանները, որոնք 18-20 տարեկան տղաներ էին, ինչպիսի վնասվածքներ են ստացել` քարերով, փայտերով, մետաղյա ձողերով հասցված հարվածներից: Բնական է, որ այդ բախումից պետք է լինեին վիրավորներ, իսկ կոնկրետ զոհերի հետ կապված իմ համոզմունքն այն է, որ որեւէ իշխանության Հայաստանում, նույնիսկ աշխարհում ձեռնտու չէ, որ ցուցարարների բախման ժամանակ մարդիկ մահանան: Նաեւ Նիկոլ Փաշինյան, Ալիկ Արզումյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան գաղտնալսման արդյունքում հայտնված հեռախոսազրույցից հասկանում ենք, որ իրենք տանում էին բախման: Ակնհայտ է, որ իրենք կազմակերպել էին եւ ստացել էին այն, ինչ ուզում էին, այսինքն` զոհերը: Հետեւաբար, պարզ է, որ այսօր ուզում են օգտվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, չէ որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական քաղաքական հակառակորդը` սկսած 1998-ից, եղել է Ռոբերտ Քոչարյանը, ավելին` նա երեւի աշխարհում ոչ մեկին այդքան չի ատում, որքան Ռ. Քոչարյանին:

«Քցելու» տրամաբանությունն այսօրվա իշխանություններին է շատ հարիր». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

Կարծում եք` հենց դրա համա՞ր են լեւոնականները ելել քաղաքական արենա:

Մինչեւ վերջին իշխանափոխությունն ատում էին իրար, եւ լուրջ կոնֆլիկտ կար Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Բայց այսօր իշխանափոխություն եղավ, եւ իրենք փորձում են իշխանության մաս դառնալ` օգտագործելով Նիկոլ Փաշինյանին իրենց ծրագրերն իրագործելու համար: Չգիտեմ` որքանով է ճիշտ, բայց օրեր առաջ հրապարակվեց Ն. Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, որը եթե չեմ սխալվում Տեր-Պետրոսյանի ազգականն է, եւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հեռախոսային երկխոսությունը, որտեղ երեւում է, որ «մարտի 1-ի» զոհերի հարազատներին հատկացվող գումարից Ն. Փաշինյանը եւ Լ.Տեր-Պետրոսյանը ատկատ են վճարելու ԲՏՌ փաստաբաններին եւ Ջհանգիրյանին: Ընդ որում` այս դեպքում «անարդարություն է», որ Անդրանիկ Քոչարյանին, Վահան Շիրխանյանին եւ Սիլվա Համբարձումյանին չեն վճարում, կամ էլ միգուցե Աննա Հակոբյանի հիմնադրամն է իր վրա վերցրել նրանց ծախսերը: Եվ այս ֆոնին Լեւոն Զուրաբյանը հայտնվել էր դատարանում, որ հանձնարարություններ տա մյուս սադրիչներին: Փորձեցին նաեւ սադրել քաղաքական գործիչներին, հենց աստիճանների վրա դիմավորեցին մեզ` անվանարկելովսեռական բնույթի հայհոյանանքներ տալով, 10-15 մ իմ հետեւից եկել են, ինչն ավարտվեց իմ կողմից որդիական ապտակով, քանի որ նման մարդիկ ինձ համար սեռ չունեն: Նրանք ինձ համար բարոյական տրանսգենդեր են եւ թող իմանան, որ իրենց առողջությանը վնաս է այդ գոծունեությամբ զբաղվելը:

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

 

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ` ՆՊԱՍՏԵԼՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ՉՀԱՅՏՆՎԵՆՔ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ»

30-ամյակը կարեւոր իրադարձություն է: «Իրավունք» թերթը ստեղծման օրից լուրջ աշխատանք է կատարել` իր հոդվածներով, տարբեր երեւույթների հետ կապված գնահատականներով: Իսկ թերթի վերջին էջում մշտապես տեղ գտած «Ընկեր Փանջունու անկյունը» սկիզբ է դրել Հայաստանում քաղաքական հումորի: Այս առթիվ շնորհավորում են խմբագրակազմին, թերթի ակունքներում կանգնած Հայկ Բաբուխանյանին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին լուրջ աշխատանք են կատարել` լինելով ե՛ւ քաղաքական գործիչ, ե՛ւ նաեւ կատարելով խմբագրական աշխատանք: Տա Աստված, որ որեւէ բան չխանգարի թերթին գոյատեւել, մանավանդ այսօր, քանի որ ժամանակին ավելի շատ մամուլի միջոցներ կային, որտեղ, համենայնդեպս, ազատ խոսքը տեղ ուներ, այսպես ասած, վտանգավոր չէր կարծիք ասելը, բայց հիմա իրավիճակն այլ է: Այս առումով` «Իրավունք» թերթը եւ համանուն կայքը շատ կարեւոր դեր են կատարում եւ նպաստում են ժողովրդի իրավագիտակցության, քաղաքական մշակույթի բարձրացմանը, որպեսզի չհայտնվենք անդառնալի հետեւանքների մեջ«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА