o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարության ՊՈԱԿ-ից հերքում են, որ Փաշինյանի հոգեկան առողջության մասին փաստաթուղթը իրական է

18.09.2019 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կառավարության ՊՈԱԿ-ից հերքում են, որ Փաշինյանի հոգեկան առողջության մասին փաստաթուղթը իրական է

Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։



Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

Ի ապացույց վերոգրյալ պնդմանը՝ բավական է ուշադրություն դարձնել հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և համեմատել այն 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված 1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։



Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը։

Նմանօրինակ կեղծ փաստաթղթեր հրապարակվել են շատ այլ անգամներ։ 2018 թվականի օգոստոս ամսին գրվել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հրապարակվել էր մի շարք ակնհայտ կեղծիքներով փաստաթուղթ։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց  հերքվեց։

Ամիսներ առաջ մեդիադաշտում հայտնվեց ևս մեկ կեղծ նամակ՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որտեղ իբրև նշված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս նամակի կեղծ լինելը կրկին կարճ ժամանակում հերքվեց, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА