o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարոն պարտադրված քաղաքապետ Դուք ձախողել եք Երեւանում քաղաքային իշխանությունը.Տեսանյութ

18.09.2019 13:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարոն պարտադրված քաղաքապետ Դուք ձախողել եք Երեւանում քաղաքային իշխանությունը.Տեսանյութ

«Հայկ Մարությանն ինձ ասում է, որ ես իր արժանապատվությունը վիրավորել եմ, ասելով` պարոն պարտադրված քաղաքապետ Դուք ձախողել եք Երեւանում քաղաքային իշխանությունը: Որ ասել եմ` դուք անմեղսունակ եք եւ անգործունյա: Պահանջել է երկու միլիոն դրամ փոխհատուցում, արդեն իսկ արգելափակված են դրամական միջոցներս, նկատի չունենալով անգամ, որ խնամքիս ունեմ երկու անչափահաս երեխա եւ հաշմանդամ մայր: Այսինքն, զրկել է ինձ ապրելու հնարավորությունից: Այնպես որ,  պարո՛ն Մարության, իմ միակ արժեքավոր գույքը երեխաներիս զգեստներն են եւ իմ ներքնազգեստները եւ հագուստը, որը դուք, հուսով եմ, կկրեք Ձեր հաջորդ սկետչերի ժամանակ»,- «Իրավունք TV»-ի եթերում, անդրադառնալով Երեւան քաղաքի ներկա իրավիճակին եւ հնարավոր հեռանկարներին, ասաց մայրաքաղաքի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Ասվե՞լ է «պարոն մարզպետ»,թե՞ ոչ.«Հրապարակ»

Հ.Գ. Առավել մանրամասն դիտեք տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА