o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են. Լարիսա Ալավերդյան

18.09.2019 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

​​​​​​​Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցման արդյունքները

«Ասում են, որ ՍԴ որոշումն անօրինական է, քանի որ կա երկու հատուկ կարծիք: Սա ի՞նչ անգրագիտություն է: ՄԻԵԴ բոլոր որոշումներն ունեն դատավորների հատուկ կարծիք: Այսպիսի հայտարարություններից ընդարմացման մեջ ես հայտնվում: Սա անգրագիտության ուղղակլի վկայություն է»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ իրավական պետությունը դեռ 10 տարի կլինի մեր նպատակը: Իրավապաշտպանի կարծիքով՝ երկրի նոր իշխանություններն իրենք են խախտում միջազգային օրենսդրությունը՝ հաճախ պարզապես արհամարհելով այն: Ավելին՝ եթե հետեւենք նրանց դատողությունների տրամաբանությանը, ապա կարելի է եզրակացություն կատարել բուն նոր իշխանության անօրինականության մասին: «Եկեք հասկանանք, որ նման փաստարկները չափազանց անհաջող են, դրանք երկիրը քաոսի են տանում: Ես դեմ եմ դրան: Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Սահմանդրությունն ու ՍԴ-ն վատն են, հղի են բացասական հետեւանքներով, որոնք կարող են հանգեցնել այն եզրակացության, որ իշխանությունները եւս անօրինական են»,- զգուշացրեց իրավապաշտպանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА