o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԱԼԵՎՈՆԱԿԱՆ ԷՄԻՍԱՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

18.09.2019 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼԱԼԵՎՈՆԱԿԱՆ ԷՄԻՍԱՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային համանման կառույցները Հայաստանի դատաիրավական համակարգի եւ առհասարակ` մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների պահպանման առումով ստանում են շատ ուղղորդված տեղեկատվություն: Պատճառն այն է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ ԼԻԼԻԹ ԴԱՆԵՂՅԱՆՆ ունի ընդգծված բացասական վերաբերմունք ՀՀ նախկին իշխանությունների, մասնավորապես` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ ընդգծված դրական վերաբերմունք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հանդեպ: Նրան եւ նրա որդուն, որը Հայաստանում գրեթե չի ապրել, նկարագրելիս, ՀՀ արտգործնախարարության կուլիսներում բնորոշում են որպես «վահեգրիգորյանամոլներ»:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ «ձեռքները լվացել» ու մի կողմ են քաշվել

Լիլիթ Դանեղյանը, որը կոորդինացնում է նաեւ հասարակական կազմակերպությունների կապը միջազգային որոշ կառույցների, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի հետ, ընդգծված միակողմանի տեղեկատվություն է հաղորդում: Ավելին, նա այլընտրանքային, այլ, իշխանական` նիկոլփաշինյանական, լեւոնտերպետրոսյանական, վահեգրիգորյանական գծին չհամընկնող որեւէ կարծիք «բլոկ» է անում` նման հասարակական կազմակերպություններին հեռու պահելով, չհրավիրելով Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի միջոցառումներին կամ հանդիպումներին: Ի դեպ, նրանց ֆեյսբուքյան էջերում ակնհայտ երեւում է մոր եւ որդու փոխհարաբերությունները Վահե Գրիգորյանի եւ մնացածի հետ: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սա մեծ ազդեցություն ունի Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի վրա, պարզապես այս շրջափուլում` նոր իրողությունների պայմաններում շատ հետաքրքիր է, թե մասնավորապես Եվրոպայի խորհրդում եւ գրասենյակում այս հարցը ինչպես են դիտարկելու, որովհետեւ ակնհայտ քաղաքական կողմնակալություն եւ ոչ զսպվածություն է դրսեւորվում Լիլիթ Դանեղյանի կողմից:

«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА