o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

18.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Ժամանակին տխրահռչակ Լյովիկ Զուրաբյանն էր օրումեջ կրկնում, թե «ռեժիմը խուճապի մեջ է»: Սակայն ներկայիս թավշյա վարչախմբի խուճապը անզեն աչքերով է երեւում` հենց կատարված քայլերով: Ժամանակին ներկայիս իշխանավորների, այն ժամանակվա ընդդիմադիրների ելույթները լսելիսխորհրդարանի պատրիարք Գալուստ Սահակյանը տարակուսում էր` ոստիկանություն կանչի, թե` շտապ օգնություն, սակայն այսօր, ըստ Գալուստ Գրիգորիչի. «Հիմա ոչ շտապօգնությունը կօգնի, ոչ ոստիկանությունը: Ասեմ, որ իրենց ելույթները չեմ լսում, երբեմն-երբեմն հեռուստացույցով  ինչ-որ մարդկանց ելույթներ եմ լսում»:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

Գալուստ Սահակյանն անշուշտ ճիշտ է վարվում, որ այսօրվա մանդատավորների ելույթները չի լսում, քանզի այդ դեղնակտուց բոլշեւիկների զառանցանքը լսելը վտանգավոր է հոգեկան առողջության համար: Կթվորուհու արտաքինով ինչ-որ աղջիկներ դատողություններ են անում գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մասնագիտական որակների մասին, իսկ փոշեծծիչի ասպետ Արարատ Միրզոյանը արտահերթ փոշեծծումով, կներեք` ելույթով, քննության առարկա է դարձնում Սահմանադրական դատարանի որոշումը: Այդ ամենի խորհրդարանական շարունակությունն արդեն գիտենք` ՔՊCC-ի խմբակցության մակարդակով որոշում է ընդունվել սկսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացը: Եվ քանի որ ԱԺ-ն դրա իրավական լծակները չունի, գործի են դրվել բոլշեւիկյան ոճի ճնշումները` մշտական կոպիտ պահանջներ, որ Թովմասյանը հրաժարական տա: Ընդ որում, որոշվել է, որ յուրաքանչյուր քայլո պատգամավոր անձամբ իր անունից պետք է պահանջի այդ հրաժարականը: Աշխարհի պես հին մեթոդ է` բոլորին կեղտոտել եւ միավորել ընդհանուր հանցագործությամբ, եւ քանի որ խոսքը պետական հանցագործության, այլ ոչ թե  մանր խուլիգանության մասին է, «վոժդը» հույս ունի, որ դրանով կկանխի թիմակիցների` իրեն ծախելու շատ հավանական գործընթացը եւ կստիպի ատամներով կռվել իր անձնական իշխանության համար: Նիկոլի հոգեւոր հայրիկ Տեր-Պետրոսյանն էլ, ըստ էության, հույսեր ունի, որ եթե բոլորը կեղտոտվեն նույն հանցագործությամբ, ապա առանց արյան իշխանության չեն հասնի: Բնականաբար, իր «100 փաստի» ասուլիսի ընթացքում (որը Արմեն Աշոտյանը բնութագրել է «100 փուստ») Նիկոլը նաեւ ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով որակել է ապօրինի: Ինչը եւ ազդեց դատարանի կեցվածքի վրա, ու Առաջին ատյանի դատարանը համարձակվեց չկատարել անվերապահ կատարման ենթակա ՍԴ որոշումը: Հիմա էլ սեպտեմբերի 20-ին պետք է հրապարակվի վճիռը` Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ: Կատարվածը սոսկ դատական հաշվեհարդար չէ, կատարվածը կոպտագույն հանցագործություն է սահմանադրական կարգի դեմԵթե չի կատարվում Սահմանադրական դատարանի որոշումը, ապա ուրեմն կարող է չկատարվել եւ ցանկացած մարմնի որոշում: Ստեղծված իրավիճակը շատ դիպուկ է գնահատել լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը. «Ռոբերտ Քոչարյանի, որպես խափանման միջոց կալանքի փոփոխութան հարցում որոշում կայացնելիս, փաստացի, առաջին ատյանի դատարանը դեմարշի գնաց Սահմանադրական դատարանի դեմ եւ հաստատեց, որ քաղաքական հետապնդման գործիք է իշխանության ձեռքին: Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որով դատարանը մերժում է երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը: Այլեւս իրողություն է, որ իշխանությունը գործի է դրել պետականության կազմաքանդման ագրեսիվ մարտավարությունը. քանդել բոլոր պետական ինստիտուտները, ընդհուպ Սահմանադրական դատարան: Սա մարտահրավեր է` ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում, այլ կերպ դժվար է բնութագրել, քան պետականաքանդություն: Բայց առայժմ կան դիմադրության օջախներ` ի դեմս ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների ճամբարակիցների, եւ ընդհանրապես ռեալ ընդդիմության: Նաեւ դատական համակարգը ու հատկապես ՍԴ-ն դեռեւս դիմադրում են: Եվ «թարս ապտակ» թրաշամանուկների լպիրշությանը, կարելի է համարել ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանի բավականին սուր հարցազրույցը:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻՑ

Ռոբերտ Քոչարյանին` մինչեւ ԱՄՆ մեկնելը կալանքի տակ պահելը նույն Նիկոլի համար ստեղծելու է պրոբլեմներ Մոսկվայի հետ, մազաչափ իսկ չնպաստելով պրոբլեմների լուծմանը Վաշինգտոնի հետ: Առավել եւս, որ Արթուր Վանեցյանի հնչեղ հրաժարականից հետո ԱԱԾ-ն այլեւս չի կարող լինել այն հուսալի հենարանը, որը էր մինչ այդ հրաժարականը: Ում էլ «քաղաքական կոմիսարի» կարգավիճակով Նիկոլը նշանակի ԱԱԾ տնօրեն` այդ անձնավորությունը հանրորեն ընկալվելու է որպես ատելի կամակատար, ու նաեւ հարցական է: Իսկ խոսակցությունները, որ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում կփոխարինի «Նավակ ճոճող» մականունով պրիմիտիվ հեղափոխական, մեղմ ասած, չեն կարող նպաստել Ոստիկանության հստակ աշխատանքինԶարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ ծանր է գնահատում եւ արմատական հեղափոխական մոտեցումներով հայտնի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Փաշինյան-Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ-Քոմի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար) ապահարզանին, որ հաջորդեց կարճ սիրախաղին, բայց ավարտվեց խոր եւ փոխադարձաբար ավերիչ թշնամանքով: Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր աճեցրած հետախույզ-աստղը բաժանվում են որպես անհաշտ հակառակորդներ: Դա նոր իրավիճակ է ստեղծելու ներքաղաքական դաշտում, որտեղ նոր ազդեցիկ դիրքեր է ստանալու ԱԱԾ նոր տնօրենը: Ամեն դեպքում, զոհաբերելով իր երբեմնի դաշնակիցներին եւ նորանոր հզոր թշնամիներ ստեղծելով իր համար, Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը»: Եվ այսպես` քաղաքական ենթատեքստով շեշտվում է Արթուր Վանեցյանի անունը, ով, ի դեպ, ինքն էլ անհնարին չի համարել, որ կարող է զբաղվել քաղաքականությամբ: Խոշոր հաշվով, այն պահին, երբ գեներալ Արթուր Վանեցյանը վարչախմբին ծանրագույն մեղադրանքներ առաջադրող հայտարարությամբ դուրս եկավ պաշտոնից, ինքնաբերաբար ծնվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը: Այն, որ Վանեցյանին հիմա ամենավերջին բառերով նախշում են Նիկոլի թիմակիցները, միանգամայն հասկանալի է` Վանեցյանի հրաժարականը շատ բանով արժեզրկեց Քոչարյանին բանտում պահելու հակասահմանադրական քայլըԲայց պարզ է եւ այլ բան` Վանեցյանն անպայմանորեն առնչվելու է նաեւ ընդդիմադիր դաշտից հնչող քննադատությունների հետ: Դրա տրամաբանությունը ակնհայտ է` «օդից» մրցակից հայտնվելը դժվար թե հիացնի ընդդիմադիր ուժերին: Բայց միաժամանակ այսօրվա իրավիճակում «օդից» հայտնված մրցակիցը նաեւ կարող է դաշնակից լինել Քոչարյանի հռչակած «կոնսենսուս մինուս մեկ» սխեմայի շրջանակում: Եվ ՀՀ երկրորդ նախագահի հակասահմանադրական բանտարկության շարունակումը թեեւ, միգուցե, շատ փոքր ժամկետով հետաձգի Նիկոլի հարցի փողոցային հանգուցալուծումը, բայց չի կարող հետաձգել ԱԺ մեծամասնության` ուժեղի կողմը փախչելու եւ «վոժդին» ծախելու գործընթացը: Իսկ «վոժդի» թուլացումը տեմպ է հավաքում, քանզի նա անընդհատ ստանում է հարվածներ, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:  

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА