o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

18.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ՞ «ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Վանեցյանի հրաժարականի դեռ «շատ ջուր վերցնելու ունակ» պատմությունը մեկ միանգամայն ուշագրավ երանգ եւս ուներ: Այն զգացվեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ռեակցիայից:

Նիկոլին արդարացնողները հայտարարում են էականը ռուսներին «դուխով» պատասխանելն է

 

ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ

Այսպես, վարչապետի ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ խոսնակն անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, նման մեկնաբանություն տվեց. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն...»:

Իհարկե, նման մեկնաբանությունը նախ հուշում է, թե Փաշինյանը որքան ծանր է տարել Վանեցյանի այդ հայտարարությունը, այսինքն, թե նա ինչ իմաստ դրեց այդ հրաժարականի տակ: Եվ նկատենք՝ մտահոգության տեղիք իրոք կա. այն, ինչ ներկայացրեց Վանեցյանը, անգամ սովորական ռումբ չես համարի՝ մեկ անգամ պայթեց, եւ վերջ, այն դեռ օրեր եւ շաբաթներ շարունակ է մի գլուխ պայթելու: Բայց սրանով հանդերձ, Կարապետյանի մեկնաբանությունը մեկ այլ ուշագրավ հետեւության է տանում: Այսպիսով, ո՞վ է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը: Մի կողմից` հասկանալի է, չունենալով անվտանգության երաշխիք, Վանեցյանը հազիվ թե նման սկանդալի գնար: Այսինքն, եթե պարզապես դժգոհ է իշխանական համակարգի վիճակից, ընդամենը հրաժարական կտար եւ հանգիստ կհեռանար: Իսկ այսպես, միանգամից ինքն իրեն դարձրեց Նիկոլի աչքի գրողը, որը մեծ հավանականություն է տալիս համապատասխան «թիկունք» ունենալու վարկածին: Ու Կարապետյանն էլ հենց դա է ակնարկում՝ «Ով է գրել այդ տեքստը»: Ճիշտ է, նա անմիջապես էլ մեղքը բարդում է ինչ-որ կոռուպցիոներների PR-շիկների վրա, սակայն դա բավականին անլուրջ է. հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող է ոչ միայն վարչապետի հովանու տակ գտնվող հզոր ԱԱԾ պետին ոչ միայն հրաժարականի դրդել, այլ այսպիսի սկանդալային հրաժարականի: Ինչ է, Վանեցյանին կաշառե՞լ են, վախեցրե՞լ: Բայց եթե Հայաստանում կա նման զորեղ «կոռուպցիոներ», ով կարողանում է «հեղափոխական» ԱԱԾ պետին վախեցնել կամ կաշառել, ուրեմն նա կարող է շատ ավելի փոքր ջանքերով նույնը պարտադրել մնացած բոլոր չինովնիկներինԲայց հարցին այլ կողմից մոտենանք: Այն, որ հայաստանյան ԱԱԾ-ի հետ միշտ էլ սերտ կապեր է ունեցել եւ ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, հասկանում են բոլորը: Հիշեցնենք գաղտնալսումների պատմությունը, երբ հազիվ մի քանի ամիս ԱԱԾ պետ աշխատող Վանեցյանը հուշում էր՝ գործ չունեք Խաչատուրովին կալանավորելու հետ, դրանով Մոսկվային եք հարվածում: Ընդ որում, նման դետալներ Վանեցյանի ԱԱԾ պետ աշխատելու ընթացքում էլի են նկատվել: Այ, ռուսները կարող էին լինել այն «թիկունքը», որը Վանեցյանին հանդգնության հասնող նման համարձակություն կներշնչեր: Իսկ ինչո՞ւ ոչ ամերիկացիները. վստահեցնում ենք, այդ դեպքում արդեն լեւոնական Կարապետյանը տեքստ գրողների մասին բառ անգամ չէր արտաբերիՍակայն եթե առաջնորդվենք այս վարկածով, դա կնշանակի մեկ բան՝ Փաշինյանին ուղղված այս հարվածը գալիս է Մոսկվայից: Ի դեպ, դա կարելի է ենթադրել նաեւ հրաժարականի տեքստից, երբ Վանեցյանը խոսում է «որոշումների տարերայնությունից» եւ «առաջնայինը երկրորդականից չտարբերելուց». ի վերջո, հենց արտաքին քաղաքականության մեջ է, որ Փաշինյանն արդեն այնքան է այս ու այն կողմ ընկել, որ արդեն կարծես Մոսկվայում էլ լավ չեն պատկերացնում՝ նրան գովեն Լեհաստան չգնալո՞ւ, թե՞ հայհոյեն սորոսականների հետ հանդիպումների համար: Իսկ հանուն անձնական քինախնդրության Քոչարյանին կալանքի տակ պահելով՝ հայ-ռուսական հարաբերություններին նման վնաս հասցնելն արդյոք «առաջնայինը երկրորդականից չտարբերելու» ակնառու օրինակ չէ՞Ամեն դեպքում, եթե անգամ Վանեցյանի հետ ռուսները որեւէ կապ չունեն, մեկ է, այս օրերին Փաշինյանին ուղղված ճնշումների նոր դրվագներ եւս սկսում են ի հայտ գալ: Այդ թվում, հերթական անգամ շրջանառության մեջ հայտնվեց գազի գնի թեման: Եվ նկատենք. արդեն մոտենում է ժամանակը, երբ ռուսները գալիք տարվա գազի գին կսահմանեն, որը, ըստ շրջանառվող խոսակցությունների, կարող է 25-30 տոկոսով բարձր լինել ներկայիս գներից: Ու թե առանց այն էլ այս խառը օրերին նման թանկացման հեռանկարը ինչ նոր սրացումներ է խոստանում, դժվար  չէ պատկերացնելը:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Թե Մոսկվայի ինչին էր պետք այս պահին մեծացնել ճնշումները, կամ առնվազն հասկացնել տալ այդ մասին, կարելի է կռահել Վանեցյանի հրաժարականի հետ կապված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այս կարծիքից. «Կա նաեւ աշխարհաքաղաքական մեծ գործոն, եւ իմ կանխազգացումներով, արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի ուղեղում եւ կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ: Վանեցյանի հրաժարականը ես կապում եմ այդ խլվլոցների, այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ»: Ասվածում, իհարկե, լուրջ տրամաբանություն կա: Նկատի ունենք, որ վերջին ժամանակներս գնալով ակնհայտ են դառնում այն սրացումները, որոնք կան հայ-ռուսական, ավելի ճիշտ՝ ՀՀ գործող իշխանությունների ու Մոսկվայի միջեւ: Թե ինչու, դրա հիմքերն էլ են հասկանալի եւ, թերեւս, կապված ընդհանուր տարածաշրջանային իրողությունների հետԱյսպես, նախ ֆիքսենք, որ չնայած ընդհանուր սուր իրողություններին, սակայն կապված Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանման ուղղությամբ հանտնի հարձակման հետ, ինչպես որ ենթադրել էինք, Թրամփին կարծես թե այդպես էլ չեն կարողանում ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ: Նկատենք, ԱՄՆ-ում այս հարցով նախագահի ուղղությամբ ճնշումները դեռ շարունակվում են: Բայց ահա Թրամփը, իհարկե, մի քիչ Թեհրանին սպառնալով, այնուամենայնիվ, երեկ պաշտոնապես հայտարարեց, թե չկան միանշանակ ապացույցներ, որ այդ հարձակումն Իրանն է կազմակերպել: Ավելին, եթե անգամ դա Իրանի գործն էր, միեւնույնն է, ըստ Թրամփի, ԱՄՆ-ն չունի Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորություն. «Ոչ, ես դա սաուդցիներին չեմ խոստացել…»: Իսկ ահա Իրանի հարցը ավելի նպատակահարմար է լուծել բանակցությունների միջոցով՝ եզրափակեց նա: Մի խոսքով, այս ուղղությամբ իրավիճակը կանխատեսելի հունից դուրս գալու հակումնե չի ցուցաբերում: Նույնը ցույց տվեց նաեւ Անկարայում երեկ կայացած Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը: Այն է, Սիրիայի հետ կապված նրանց պայմանավորվածությունները պահպանվում են եւ մտել են եզրափակիչ՝ հակամարտության քաղաքական կարգավորման փուլ: Երկկողմ հարաբերություններն էլ ընթանում են փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հարթությունումԿարճ ասած, ընդհանուր տարածաշրջանային իրավիճակը մտնում է վերջնական բալանսավորման փուլ, որի դետալներից մեկն էլ կարող է դառնալ արցախյան բանակցային գործընթացն ու դրա շրջանակներում ՄԽ-ի առաջարկած հայտնի մեխանիզմը: Ընդգծենք, դրանց թվում տարածաշրջանային նշանակության կարեւոր դրվագ է հայ-ադրբեջանական շփման գծում, այսինքն՝ նաեւ Իրանի սահմանին ռուսական խաղաղարարների տեղակայման դրույթը, ինչը կարող է դառնալ այդ տարածաշրջանային բալանսը պահպանող առաջնային գործիքներից մեկը: Բայց ահա Փաշինյանն այդպես էլ որեւէ հստակեցում չի մտցնում ՄԽ-ի այդ առաջարկն ընդունել-չընդունելու հարցում: Ավելին, նախօրեին կայացած ասուլիսում նա, ըստ էության, կրկնեց` «Արցախը Հայաստանն է» Ստեփանակերտում հնչեցրած հայտնի միտքը, որը բավականին բուռն արձագանքներ էր ստացել նաեւ արտաքին հարթակներումԻհարկե, Փաշինյանը լավ հասկանում է, որ ՄԽ այդ առաջարկին ընդառաջ գնալը կդառնա իր պաշտոնավարման վերջին քայլը: Բայց ահա առանձնապես դիմադրելու քայլեր էլ չկան, եւ կարելի է ենթադրել, որ նա կփորձի ելքը գտնել Աշոտյանի ասած` «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» մեջԵթե գործում է այս վարկածը, ապա նման «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» հնարավոր լինել-չլինելը Փաշինյանի համար վերջնականապես պարզ կդառնա սեպտեմբերի 21-ին մեկնարկող ԱՄՆ այցի շրջանակներում: Բայց ահա նկատենք. այն, որ նման ինչ-որ փորձ Փաշինյանից այդ այցի ընթացքում սպասելի է, առիթ ունեցել ենք ենթադրություն հայտնել՝ ելնելով նաեւ մի շարք այլ ազդակներից: Բայց կա՞ն այդ այցից ինչ-որ սպասելիքներ: Մինչ այս էլ նման ազդակներ չկային, եւ այն այցի օրակարգն էլ, որ երեկ պաշտոնապես ներկայացվեց, էլի ինչ-որ արտառոց տեղաշարժեր չի ենթադրում: Եվ մյուս կողմից էլ՝ Իրանի հետ կապված հիշատակված պատմությունը եկավ հուշելու, որ կան Պուտին-Թրամփ որոշակի խաղի կանոններ, որոնք պահպանվում են: Իսկ որ այդ տրամաբանության մեջ է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանն ու, մասնավորապես՝ արցախյան թեման եւ այդ ուղղությամբ տարվող գործընթացը, դա էլ է ենթադրելի: Մի խոսքով, այս տրամաբանությունը եւս հուշում է, որ Փաշինյանի ամերիկյան այցը հազիվ թե ինչ-որ տեղաշարժերի բերի, ինչքան էլ որ նա ցանկանա կամ չցանկանա «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները»: Բայց ժամանակից առաջ չընկնենք, սպասենք այդ այցի արդյունքներին:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА